Մեր մասին

Գորիսի մամուլի ակումբ

Կազմակերպության անվանումը և կարգավիճակը — «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ

Կազմակերպության նախագահ - Սուսաննա Շահնազարյան

Գործունեության ոլորտը - Տեղեկատվություն

Հիմնադրման և գրանցման տարեթվերը - 2000թ հունիս, 2000թ.օգոստոս

Առաքելություն - Քաղաքացիական հասարակության ինստիտուտների զարգացմամբ նպաստել հանրային քաղաքականությունների բարելավմանը

Գործունեության տարածքը - Սյունիքի և Վայոց Ձորի մարզեր

Կանոնադրական նպատակներ 
-աջակցել մարզի լրագրողների պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացմանը.
-աջակցել մարդկանց՝ օպերատիվ և ճշգրիտ լրատվություն ստանալու իրավունքի ապահովմանը,
-հասնել նրան, որ Գորիսում օրենքով նախատեսված հանրային նշանակության տեղեկատվությունը բաց եւ մատչելի լինի հանրության համար.
-նպաստել բազմակարծության ապահովմանը.
-քաղաքական գործընթացների ընթացքում աջակցել հանրության շահերի պաշտպանությանը:

Ռազմավարական ուղղություններ և նպատակներ

1.Քաղաքացիական հասարակության կարողությունների զարգացում

1.1. Նպաստել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կարողությունների զարգացմանը:
1.2. Աջակցել ՔՀԿ ոչ ֆորմալ խմբերի զարգացմանն ու նախաձեռնությունների իրականացմանը:

2. Մարդու իրավունքների և շահերի պաշտպանություն

2.1  Բարձրացնել հանրության իրավագիտակցության մակարդակը ՄԻՊ և ՇՊ  ոլորտներում:
2.2  Նպաստել խոցելի խմբերի խնդիրների լուծմանը իրավունքների և շահերի  պաշտպանության միջոցով:
2.3  Նպաստել խոցելի խմբերի իրավունքների և շահերի պաշտպանությանը՝  իրականացնելով տարբեր նախաձեռնույուններ /ասուլիս, քննարկում,
         ծրագրեր, դասընթացներ/:

3. Համայնքային զարգացում

3.1.Նպաստել ՏԻՄ-ի թափանցիկությանը և հաշվետվողականությանը հանրային վերահսկողության և մասնակցության միջոցով:
3.2.Նպաստել համայնքային խնդիրների լուծմանը՝ հանրային հնչեղության միջոցով:
3.3.Նպաստել ՏԻՄ-երի ծառայությունների մատուցման որակի բարելավմանը:
3.4.Նպաստել ՔՀԿ-ՏԻՄ համագործակցության ձևավորմանը և զարգացմանը:
3.5Նպաստել ՏԻՄ ոլորտում օրենսդրական դաշտի բարելավմանը:

4. Մեդիա  զարգացում

4.1.Աջակցել Հայաստանում ազատ, ժողովրդավարական մամուլի կայացմանը:
4.2.Նպաստել մեդիա գրագիտության մակարդակի բարձրացմանը:
4.3.Աջակցել երիտասարդ լրագրողների կարողությունների զարգացմանը:
4.4.Նպաստել մարդկանց օպերատիվ և ճշգրիտ լրատվություն ստանալու իրավունքի ապահովմանը:

Կառուցվածք, մասնաճյուղեր 
Կազմակերպության խորհուրդ, խորհրդի անդամներ, վերստուգիչ

Շահառուների նկարագիր
Հասարակության բոլոր անդամներ

Яндекс.Метрика