Տեղ համայնքը 2020թվականին կարող է մասնակցային բյուջե ունենալ

02.10.2019

 

Գորիսի մամուլի  ակումբը Սյունիք ԻնֆոՏան նախաձեռնության շրջանակներում շարունակում է համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների հետ։

Տեղ համայնքի իշխանության հետ քննարկման թեման այս անգամ վերաբերում էր համայնքային բյուջեի մասնակցայնության ապահովմանը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդեն իսկ մեկնարկել են համայնքի  2020 թվականի բյուջետային լսումները, համայնքային իշխանության ներկայացուցիչներին, ավագանու անդամներին, համայնքի երիտասարդներին ներկայացվել է մասնակցային բյուջեի հնարավոր կիրառելի մեկ օրինակ, որով առաջարկվում է համայնքի առաջիկա տարվա բյուջեից որոշակի գումար նախատեսել համայնքային նախաձեռնությունների, առաջարկությունների՝ մրցութային կարգով հատկացման համար։

Համայնքի ղեկավար Ներսես Շադունցի խոսքով տեղական ժողովրդավարության այս գործիքը կարող է 

 համայնքում մասնակցայնության ամրապնդման լավագույն  օրինակ դառնալ, ուստի    նշեց, որ այդ մասին քննարկումները կշարունակվեն ավագանու հետ որի արդյունքում, ակնկալում է, որ ավագանին կողմ կքվեարկի 2020թ բյուջեում պահուստային ֆոնդից այդօրինակ նպատակով գումար նախատսելու իր  առաջարկին․ հստակ՝ որքան գումար, ըստ համայնքի ղեկավարի, կորոշվի քվեարկության արդյունքում։

 

Яндекс.Метрика