Սեփական եկամուտների հավաքագրման մեխանիզմները Տաթև համայնքում

23.07.2019

 

Սյունիքի Տաթև բազմաբնակավայր համայնքի ձևավորումից անցել է չորս տարի և հետաքրքիր է, թե արդյո՞ք հարկերի հավաքագրման գործընթացն արդյունավետ է կազմակերպվում, արդյո՞ք ոչ կանոնավոր վճարումները պայմանավորված են միայն բնակիչների անվճարունակությամբ, թե՝ դա կապված է տեղական իշխանությունների նկատմամբ հանրության անվստահությամբ: Տեղյա՞կ են, արդյոք, բնակիչներն իրենց համայնքի բյուջեի եկամուտների և ծախսերի մասին: Որքանո՞վ է համայնքային իշխանությունը հետևողական բյուջեի ծախսումների վերաբերյալ բնակչությանը համակողմանի տեղեկատվություն տրամադրելու, ծախսերի առաջնահերթությունը որոշելիս համայնքի բնակչության տեսակետները հաշվի առնելու հարցում: Նշված խնդիրների պարզաբանման նպատակով Մամուլի ակումբի կողմից իրականացվել է հետազոտություն՝ Տաթև համայնքի Շինուհայր, Խոտ, Հարժիս, Սվարանց, Հալիձոր, Տանձատափ, բնակավայրերում բյուջեի սեփական եկամուտների հավաքագրման խնդիրների վերաբերյալ։ Կցվում է հետազոտության հաշվետվությունը:

Яндекс.Метрика