Սուսաննա Շահնազարյան

Շիլաշփոթ Ներքին Խնձորեսկի հողերի սեփականաշնորհման գործընթացում․ Հեղինակներն այլևս խաղից դուրս են, դերակատարները խուսափում են պատասխանել բազմաթիվ հարցականների, իսկ հակամարտությունը շարունակվում է

Շաբաթներ առաջ, որպես բողոքի նշան, Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչները փակել էին գյուղ տանող ճանապարհը՝ դրանով իրենց բողոքն արտահայտելով «Ասպարեզ ֆիրմա» ԲԲ ընկերության նախագահ Մարտուն Արզանյանի դեմ, ով, իրենց խոսքով, օգտագործելով պաշտոնական դիրքը, չարաշահումներ է կատարելhttp://gorispress.am/?p=6918/
Հրապարակելով խնդրի շուրջ Ներքին խնձորեսկցիների կողմից ներկայացվող դժգոհությունները, խոստացել էինք լսել նաև Մարտուն Արզանյանի մեկնաբանությունները, ինչը ներկայացնում ենք ստորև։
Մարտուն Արզանյանը հաստատում է այն փաստը, որ ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման մասին» թիվ 98 որոշմամբ 1994թ․ «Խնձորեսկի թիվ 2 բտման տնտեսություն» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվել է «Խնձորեսկի թիվ 2 բտման տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով, որից հետո ընկերությունը անվանափոխվել է Ներքին Խնձորեսկի «Ասպարեզ ֆիրմա» ԲԲ ընկերության։
Պետությունն իր ունեցած բաժնետոմսերի 20 տոկոսն անհատույց սեփականաշնորհել է ոչ թե Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչներին, այլ՝ Ներքին Խնձորեսկ պետական տնտեսության աշխատակիցներին, որոնց թվում նաև այլ բնակավայրերի, կոնկրետ՝ Խնձորեսկ գյուղի բնակիչների էին, ևս 36 տոկսը՝ արտոնյալ պայմաններով, իսկ 64 տոկոսի համար ազատ վաճառք է կատարվել։ Մարտուն Արզանյանի խոսքով այդ ընթացքում ընկերության նախագահը եղել է ոչ թե ինքը, այլ՝ Սուրիկ Բեգլարյանը և չի մասնակցել բուն սեփականաշնորհման գործընթացին։ 
Մարտուն Արզանյանը նշում է, որ սեփականաշնորհված հողերի սեփականատերերը, հնարավոր է, որ ժամանակի ընթացքում վաճառել կամ նվիրել են իրենց հողերը, և քանի որ այլևս այդ ցուցակն առկա չէ, դժվար է կռահել, թե ով և որքան հողակտոր է ստացել։ Նա չի ժխտում, որ հողի սեփականաշնորհման գործընթացը, հնարավոր է, որ կոնկրետ չափանիշերով չի իրականացվել, սակայն պնդում է, որ այդ գործընթացում ինքը որևէ դերակատարություն չի ունեցել։
1992 թվականին, երբ Խնձորեսկի պետական տնտեսության նախագահն է եղել, առաջարկել է հողի նոր սեփականաշնորհում իրականացնել, սակայն նրա խոսքով այլ մարդիկ, ովքեր մեծ ազդեցություն ունեին այդ ժամանակներում, ընդդիմացել են, պատճառաբանելով, թե իբր, պատերազմական իրավիճակում բնակիչները կարող են վաճառել իրենց սեփականաշնորհված հողակտորները և լքել գյուղը; Առաջարկը հավանության չի արժանացել նաև մյուս բաժնետերերի կողմից։
Նրա կարծիքով հիմնական պատճառն այն էր, որ ձևավորվել էին որոշակի խմբեր, որոնց շահերը չէին համապատասխանում միմյանց հետ և շահերի բախման արդյունքում սեփականաշնորհումը չիրականացավ։ Նա նաև հավելում է, որ առավել մեծ ազդեցություն ունեին գյուղից դուրս ապրող մարդիկ։
Մարտուն Արզանյանը նշում է, որ, երբ պետական տնտեսության ղեկավարն էր, իրեն հաջողվեց կարճ ժամանակում տնտեսության՝ մինչ այդ կուտակած պարտքերը, նաև աշխատավարձերը մարել, նրա խոսքով շատերն էին զարմանում, որ գրեթե քայքայված տնտեսությունը ոտքի կանգնեց, և այն ժամանակներում, երբ վառելիքի մեծ դեֆիցիտ կար տարածաշրջանում, կարողացել է ապահովել գյուղի պահանջարկը, որպեսզի հնարավոր լիներ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել։
Մարտուն Արզանյանի խոսքով, որքան էլ բնակիչների մեծ մասը ոգևորված էր, որ քայքայված տնտեսությունը վերականգնվում է, դժվարին ժամանակներ էին, մարդկանց տարբեր խմբեր էին ձևավորվում, հիմնականում ազատագրված տարածքներում կային անձինք, ովքեր կարողանում էին ազդել մարդկանց տրամադրությունների վրա, որոշ առումով արհեստական լարվածություն առաջացնել գյուղում; Տարբեր խմբավորումներ էին ձևավորվել, որոնք փորձում էին իրենց որոշումները փաթաթել անգամ իրենց գործով զբաղված, քաղաքական որևէ ենթատեքստ չփնտրող տասնյակ մարդկանց վրա։ Նա նաև չի թաքցնում, որ որոշ հարցերում ինքը հարկադրված որոշումներ է կայացրել, քանի որ չէր կարող այդ հրահանգները չկատարել և այդ ժամանակներում ինքը միակը չէր, ով այլընտրանք չուներ։
Խոսելով «Ասպարեզ ֆիրմա» ԲԲ ընկերության մասին, Մարտուն Արզանյանը նշում է, որ ընկերության կանոնադրական կապիտալը կազմել է 21 միլիոն 240 հազար ՀՀ դրամ, թողարկված 4248 հասարակ անվանական բաժնետոմս, յուրաքանչյուրը՝ հինգ հազար դրամ անվանական արժեքով։
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի 1996 թվականի մարտի 13-ի համարում տպագրվում է «Խնձորեսկի թիվ 2 բտման տնտեսություն» ԲԲ ըընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագիրը։ 
1996 թվականի հուլիսի 31-ի թիվ 261-2 սեփականաշնորհման պայմանագրով «Խնձորեսկի թիվ 2 բտման տնտեսություն» ԲԲԸ ՀՀ կառավարության 1993թ, մայիսի երեքի թիվ 200 որոշման հիման վրա սեփականաշնորհվում է։ «Խնձորեսկի թիվ 2 բտման տնտեսություն» ԲԲ ընկերության կոլեկտիվի 1996թ օգոստոսի 22-ի ժողովում հաստատվում է Ընկերության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման արդյունքների վերաբերյալ ցուցակը, որտեղ նշվում են մասնակի անհատույց սեփականաշնորհվող գույքի արժեքում աշխատողի մասնաբաժինը՝ դրամով և տոկոսներով։
«Խնձորեսկի թիվ 2 բտման տնտեսություն» ԲԲ ըընկերության նոր խմբագրությամբ պետական ռեգիստրում 2000թ ապրիլի 10-ին գրանցված կանոնադրության 5.1կետով սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալը, անվանական բաժնետոմսերի քանակը և արժեքը, իսկ 6.4 կետով՝ սահմանվում է բաժնետոմսսերի /հավաստագրերի/ տրամադրման պայմանները;
1995թ․նոյեմբերի 7-ի՝ ձեռնարկության պետական գրանցման թիվ 019114վկայականի, 1996թ․ հունիսի 20-ի ձեռնարկության պետական գրանցման վկայականի թիվ 002 ներդիրի համաձայն մինչև սեփականաշնորհումը ձեռնարկությունը համապատասխանաբար կրել է «Խնձորեսկի թիվ 2 բտման տնտեսություն» ԲԲ ընկերության «Խնձորեսկի թիվ 2 բտման տնտեսություն» ԲԲ ըընկերության Ներքին Խնձորեսկ» ՓԲ ընկերություն, այնուհետև , «Խնձորեսկի թիվ 2 բտման տնտեսություն» ԲԲ Ըընկերություն անվանումները։
1997թ, հունվարի 31-ի ձեռնարկության պետական գրանցման վկայականի թիվ 002ներդիրի, 2000 թ․ ապրիլի 11-ի, 2000թ․ մայիսի 12-ի , 2011թ ապրիլի 18-ի իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի թիվ 004,005,006 ներդիրների համաձայն՝ ընկերությունը կրում է Ներքին Խնձորեսկի «Ասպարեզ ֆիրմա» ԲԲ ընկերություն անվանումը։
Ազգային Կենտրոնացված Ռեեստրի և Ներքին Խնձորեսկի «Ասպարեզ ֆիրմա» ԲԲ ընկերության միջև 1997թվականի մարտի 4-ին կնքված թիվ 31 պայմանագրի հիմքով «American Bank Note Company»-ի կողմից լրատպվում է թվով 400 հատ բաժնետոմսի հավաստագիր, և 1997 թ․ մարտի 6-ին կազմվում արժեթղթերի լրատպված բլանկների ընդունման հանձնման ակտը։
«Ասպարեզ ֆիրմա» ԲԲ ընկերության և Ազգային Կենտրոնացված Ռեեստր պետական ձեռնարկության միջև 1998թվականի ապրիլի 1-ին կնքվում է բաժնետերերի ռեեստրի վարման պայմանագիրը, որի համաձայն վերջինս պարտավորվում է Ընկերության բաժնետերերի ռեեստրի ձևավորման վարման և պահպանման համալիր ծառայություններ։
ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի Ներքին Խնձորեսկի «Ասպարեզ ֆիրմա» ԲԲ ընկերության հասարակ բաժնետոմսերի գրանցումը դադարեցնելու մասին 2004թվականի հունիսի ութին կայացվում է որոշում, որի ուժով որոշվում է դադարեցնել հանձնաժողովում «Ասպարեզ ֆիրմա»ԲԲ ընկերության հասարակ բաժնետոմսերի գրանցումը։ 
Մարտուն Արզանյանի խոսքով, 11.04.2011թվականի դրությամբ գրանցված սեփականատերերի բաշխման վերաբերյալ իրավասու մարմնի կողմից տրված տեղեկատվությամբ, Ռաֆիկ Դիլանչյանը ընկերությունում ունի ընդամենը 20 հատ հինգ հազար ՀՀ դրամ անվանական արժեքով բաժնետոմս և այդ հիմքով հանդիսանում է 0,4708098 տոկոսի սեփականատերը և այդ թիվը ռեստրում չէր կարող փոփոխվել։ Մարտուն Արզանյանը նշում է, որ այդ փաստը հաստատվել է նաև դատարանի որոշմամբ։
Մարտուն Արզանյանը վկայակոչում է մի շարք փաստեր, որոնք վերաբերում են դեռևս Աճուրդի Կենտրոնի կողմից հայտարարված Բաց բաժանորդագրությամբ բաժանորդագրվածների ցուցակին, ըստ որի գրանցված են եղել չորս հոգի, որոնց մեջ նաև մեկ անձ՝այլ մարզից ՝ 200 բաժնետոմսով, ինչպես նաև երկու այլ քաղաքացի՝ 800 բաժնետոմսով։ Ինքը ձեռք է բերել ընկերության 50 պլյուս բաժնետոմսերը, և իր կարծիքով, օրինական ճանապարհով։ Մարտուն Արզանյանը նշում է, որ դեռևս այդ ժամանակ քննարկումներ են եղել աճուրդին միասնական մասնակցելու մասին, սակայն, բացի նշվածներից, այլ քաղաքացիներ ցանկություն չեն հայտնել։ Չի թաքցնում, որ մեծ պայքար էր այդ ժամանակ, քանի որ ըստ նրա, ինչպես մինչ այդ, այդ ժամանակ ևս կային ուժեր, ովքեր ձգտում էին ազդել որոշումների վրա, ամեն ինչ անում էին, որ տեղացիներ չմասնակցեն։ Անգամ աճուրդի անցկացման վայրի մասին սխալ տեղեկություններ էին տարածում։ Նա ավելորդ է համարում անուններ թվարկել, ասելով, թե նրանցից ոմանք այլևս խաղից դուրս են, ոմանք ֆիզիկապես չկան և իրականում նրանց անունները նշելով, որևէ բան չի փոխվի։
Մարտուն Արզանյանի համար իրականությանը չեն համապատասխանում այն պնդումները, որ ինքը վաճառել է խմելու ջրի ցանցի խողովակաշարը, ասելով, որ երբ ջրատարը հանձնվել է ընկերությանը, դեռ այն ժամանակ այն վնասված էր թե հրետակոծությունից ,և թե այն պատճառով, որ ի սկզբանե, անորակ ցանց էր կառուցվել։ Ջրատարի որոշ հատվածում գտնվող խողովակաշարերի մի մասը իբրև ներդրում համայնքի կողմից՝ տրվել է այն ժամանակ գազամատակարարման համակարգ կառուցող մի շինարարական կազմակերպության՝ իբր գյուղը գազաֆիկացնելու համար, քանի որ, ինչպես հաճախ, մասնավորապես, համապետական ընտրություններում, նման խոստումներ շատ էին տրվում։ Ըստ Մարտունի, անգամ տեղական բյուջեից գումար է փոխանցվել այդ ընկերությանը, սակայն գազն այդպես էլ գյուղ չի հասել ,և ինքը որևէ կերպ չէր կարող բարձրաձայնել այդ մասին։ Ջրատարի որոշ հատված օգտագործվել է գյուղում կոյուղու ցանց կառուցելու նպատակով։
Մարտուն Արզանյանը նշում է նաև, որ 2004 թվականից ինքն «Ասպարեզ» ընկերության խոշոր բաժնետերն է, սակայն նախագահ չէ և իրականացնում է որպես այդպիսին օրենքով նախատեսված իր լիազորությունները։ 
Նա չի պնդում, որ բաժնետիրական ընկերության սեփականաշնորհումը, հնարավոր է, որ անսխալ չի կատարվել,սակայն սխալները, ըստ նրա հնարավոր է ուղղել օրենքի շրջանակներում և ինքը, որպես ընկերության հիմնական բաժնետեր, առարկություն չունի, որ, մասնավորապես, Ներքին Խնձորեսկում ապրող այն բնակիչներին, ովքեր չեն օգտվել սեփականաշնորհումից կամ այլևս նորաստեղծ ընտանիքներ են, սիմվոլիկ ենթավարձակալական հիմունքներով ընկերությանը պատկանող հողերից մասնահանում կատարվի։
Հեղինակի կողմից Խճճված այս պատմության երկու կողմերն առանձին շարունակում են պնդել, որ իրենք իրավացի են։ Լսելով յուրաքանչյուր կողմին, դժվար է միանգամից գնահատակալ տալ իրավիճակին կամ հստակ լուծում առաջարկել, քանի հանգամանալից չեն ուսումնասիրվել գործի հետ կապված բոլոր փաստաթղթերը, քանի մարդիկ, ովքեր կարող են լույս սփռել խնձորեսկցիների պահանջի ու երկրորդ կողմի մեկնաբանությունների հավաստիության վրա, շարունակում են լռել՝ սպասելով, թե, վերջապես, երբ իրավիճակը դուրս կգա վերահսկողությունից։ 
Ակնհայտ է, որ համեղ պատառ –բերրի հողատարածքները ժամանակին դարձել են տասնյակ մարդկանց սիրաշահելու, պատժելու, պարգևատրելու, լռեցնելու գործիք, ինչպես նաև ժամանակի հետ այսօրվա երկու կողմերում գտնվողներից շատերը ուղղակի աչք են փակել կատարվածի վրա կամ ճարպկորեն ճամբարից-ճամբար տեղափոխվել, սակայն կարծես թե այդ ամենի սրբագրման ժամանակն ուշանում է։
Եվ այս պարագայում առնվազն զարմանալի է, որ չնայած խնդրի հնչեղությանը, մարդկանց ձայնին անտարբեր են մնում երկրի իշխանությունները։ Մարդիկ, ինչպես իրենք են նշում, ակնկալում են, որ նոր Հայաստանում իրենց ձայնն այլևս լսելի է, և գյուղատնտեսական աշխատանքների այս եռուն շրջանում հաց ստեղծող մարդիկ բան ու գործ թողած, իրար դեմ են ելել։ 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *