Թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովը որոշում է կայացրել Գորայքի ընտրությունների բողոքարկման մասին

15.06.2019

 

Բելլա Պետրոսյան

2019 թվականի հունիսի 9-ին Գորայքում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների շուրջ աղմուկը դեռևս չի դադարել:Համայնքի ղեկավարի թեկնածու  Արտյոմ Գրիգորյանը քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմում է ուղարկել Սյունիքի մարզի թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովին՝ Գորայք համայնքի Ծղուկ բնակավայրում տեղակայված թիվ 34/2 տեղամասում վերահաշվարկ իրականացնելու պահանջով: 

Համայնքի ղեկավայրի թեկնածու Արտյոմ Գրիգորյանի վստահված անձանց՝ Մանվել Սարգսյանի և Սևակ Գևորգյանի դիմում-բողոքների և Ավագանու անդամ Մասիս Սարգսյանի վստահված անձ՝ Հայկ Պետրոսյանի դիմում-բողոքի հիման վրա այսօր շարունակվել է թիվ 34 ընտրական հանձնաժողովի նիստը: Նիստի ժամանակ ելույթով ու հարցերով   հանդես է եկել նաև դիմումատուի լիազոր ներկայացուցիչ Համիկ Արսենյանը, ով իր խոսքում նշել է, որ եթե կնքված ծրարը հիմք չէ այն ոչ սահմանված նմուշի համարելու համար, ապա հանձնաժողովի նախագահը կարող էր չմիջամտել:

Թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովն ամփոփելով բողոք դիմումներն ու ներկաների ելույթները, գտել է, որ ներկայացվող հանգամանքներն ինքնին խնդիր չեն առաջացրել, քանի որ ընտրողն իր կամքն արտահայտել է քվեաթերթիկում համապատասխան թեկնածուի անվան դիմաց համապատասխան նշում կատարելով, և ծրարների կնքված լինելը որևէ կերպ չի ազդել դրա վրա: Անդրադառնալով կնքված ծրարների մարման փոխարեն քվեաթերթիկների հաշման իրողությանը` թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովը պարզաբանում է, քանի որ ծրարները կնքվել են հանձնաժողովի անդամներ Սմբատ Օհանյանի և Արմինե Շողունցի անհատական կնիքներով, ապա որևէ կերպ հնարավորություն չեն ընձեռնում նույնականացնելու ընտրողներին կամ էլ բացահայտել նրանց քվեարկությունը կամ արտահայտությունը: Եվ, հաշվի առնել վերոնշալ հանգամանքները, հանձնաժողովը որոշել է Սյունիքի մարզի Գորայք համայնքի ղեկավարի թեկնածու Արտյոմ Գրիգորյանի վստահված անձ Մանվել Սարգսյանի՝ թիվ 34/2 ընտրական տեղամասում վերաքվեարկություն նշանակելու պահանջի մասին 10.06.2019թ. դիմում-բողոքը մերժել:

Ուսումնասիրելով ավագանու թեկնածու Մասիս Սարգսյանի վստահված անձ Հայկ Պետրոսյանի 11.06.2019թ. դիմում-բողոքը, այն է՝ քվեարկության սենյակում քվեատուփի հետնամասում անցքի առկայությունն ու հանձնաժողովի նախագահի հաճախակի ընտրատեղամասը լքելը, թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովը եզրահանգեց, որ դիմումում բացակայում է դիմումատուի պահանջը, ինչը ՀՀ ԸՕ 49-րդ հոդվածը սահամանում է որպես պարտադիր պայման: Դիմումատուին հնարավորություն է տրվել, մինչև 14.06.2019թ. ժամը 10:00-ը ներկայացնել դիմումը՝ փոփոխված տարբերակով: Սակայն սահմանված ժամկետում այն չներկայացնելու պատճառով, թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովը համարել է վերջնաժամկետից ուշ ներկայացված և, ղեկավարվելով ՀՀ ԸՕ 49-րդ հոդվածի 3-րդ մասով սույն դիմումը թողնվել է առանց քննության: Իսկ 34/02 ընտրատեղասի հանձնաժողովի նախագահի հաճախակի ներսուդուրսն ու քվեատուփի հետնամասում գտնվող դռան վրայի ճեղքը (վստահված անձանց կողմից ցուցանակ է տեղադրվել և անցքը փակվել) էական ազդեցություն չեն ունեցել ընտրության արդյուքնների վրա:

Այս ամենը հիմք ընդունելով և ղեկավարվելով ՀՀ ԸՕ 47-49 հոդվածներով, թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովը որոշել է Գորայք համայնքի ավագանու անդամի թեկնածու Մասիս Սարգսյանի վստահված անձ Հայկ Պետրոսյանի դիմում-բողոքը ՀՀ ԸՕ 68-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների խախտման հիմքով վերաքվեարկություն նշանակելու պահանջի մասով թողնել՝ առանց քննության, իսկ վերաքվեարկություն նշանակելու մասին դիմում-բողոքը մնացյալ մասով՝ մերժել:

Վերոնշյալ որոշումները ուժի մեջ է մտել նիստում հրապարկվելուց հետո և կարող է բողոքարկվել ՀՀ ԿԸՀ կամ ՀՀ վարչական դատարան՝ նիստին հաջորդող օրացույցային 3-օրյա ժամկետում:

Яндекс.Метрика