Սյունիքի մարզի 34/2 տեղամասում վերաքվեարկություն կազմակերպելու մասին դիմումը քննարկվում է ընտրատարածքային հանձնաժողովում

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               Բելլա Պետրոսյան

Ինչպես նշել ենք http://gorispress.am/?p=6937, 2019 թվականի հունիսի 9-ին Գորայքում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, մասնավորապես համայնքի ղեկավարի քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմում  է ուղարկվել Սյունիքի մարզի թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովին՝  Գորայք համայնքի թիվ 34/2 տեղամասում վերահաշվարկ իրականացնելու պահանջով: 

Ծղուկ բնակավայրում տեղակայված ընտրատեղասում/կատարված դեպքի (59 ոչ սահմանված նմուշի՝ կնքված ծրարները սահմանված նմուշի համարելն ու ձայները հաշվելը) հիման վրա հունիսի 13-ին թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովում գումարվել էր արտահերթ նիստ:

Նիստի ժամանակ ներկայացվեցին վստահված անձանց բացատրագրերը, տեղամասում քվեարկության անցկացման ընթացքի ու հատկապես քվեարկության սկզբում ծրարների կնքման և դրա հետևանքով արդեն ոչ սահմանված նմուշի ծրարներում գտնվող քվեաթերթիկների հաշվարկման ընթացքը: Ընտրության օրը, առավոտյան ժամը 8-ից քվեատուփի մոտ հանձնաժողովի անդամներից աշխատել է Սմբատ Օհանյանը, ում  այնուհետև փոխարինել է Արմինե Շողունցը: Սմբատ Օհանյանի խոսքով ծրարներ կնքելն անուշադրության, պատահականության հետևանք է եղել, քանի որ ոչ վաղ անցյալում ծրարները կնքում էին՝ մեխանիկորեն այս անգամ էլ ստացվեց, և ինքը որևէ միտում չի ունեցել: Արմինե Շողունցը նշեց, որ նա գիտեր, որ ծրարները չեն կնքվում, սակայն քանի որ իրեն նախորդած հանձնաժողովի անդամը կնքել էր, ինքը ևս շարունակել է։  Հանձնաժողովի նախագահն ու մյուս անդամները չեն տեսել, որ ծրարները կնքվում են: Հանձնաժողովի անդամները նշում են, որ կնքել են ծրարներն այնպես, ինչպես ընտրողներն իրենց են փոխանցել: Նրանք ծրարը չեն շրջել, կամ կնքել մի կողմի վրա: Տեղամասի հանձնաժողովի նախագահ Արսեն Ավագյանն անդամներին առաջարկել է ծրարները սահմանված նմուշի համարել, որպեսզի ընտրողների ձայնը չկորչի,  (ՀՀ ընտրական օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասով): Կնքված ծրարների մեջ առանց ինքնասոսնձվող դրոշմանիշի քվեաթերթիկ չի եղել: Կնքված ծրարներով քվեաթերթիկները եղել են քվեատուփի վերջում (դեպքը տեղի է ունեցել առավոտյան) և դրանց հաշվարկը կատարվել է առանձին: Ներկաների՝ հանձնաժողովի անդամների, վստահված անձանց խոսքով այդ քվեաթերթիկները չեն եղել մեկ կամ երկու թեկնածուի օգտին:

ԸՕ 36-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանվում է հանձնաժողովի անդամների սկզբունքները՝ օրինականությունը, կոլեգիարությունը և հրապարակայնությունը: ԸՕ 39-րդ հոդվածի 11-րդ մասով ՝ հանձնաժողովի անդամներ ստորագրում են իրենց պարտականությունների, իրավունքների ծանոթացման տեքստի տակ:

Արդյո՞ք օրենքի խախտում չէ ծրարների դրոշմակնքումը, դրոշմանիշ ունեցող ծրարների բացումը: Համայնքի ղեկավարի թեկնածուներից Արտյոմ Գրիգորյանի  այս հարցմանն ի պատասխան, Ծղուկ բնակավայրում գտնվող տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Ա. Ավագյանը նշում է, որ առաջնորդվելով հանձնաժողովին վերապահված ՀՀ ԸՕ 53 հոդվածի  1-ին մասով նախատեսված լիազորությունների իրականացումով, կատարվել է պատշաճ և օրենքի տառին համապատասխան: Նա նշեց նաև, որ մինչ քվեատուփը բացելը, հանձնաժողովի անդամների հետ քննարկել են ու քվեարկության են դրել կնքված ծրարները սահմանված նմուշի համարել ու ընտրողների քվեն պաշտպանելը: Որոշումն ընդունվել է միաձայն: Գրավոր արձանագրություն չկա, դա կատարվել է բանավոր կերպով:

Կնքված ծրարների քվեաթերթիկների հաշվարկը կատարվել է մյուսներից առանձին։

Դրա վերաբերյալ առանձին թղթի վրա արձանագրություն է կազմվել՝ սակայն ոչ գրանցամատյանում:

Նիստը հետաձգվեց մեկ օրով՝  տարածքային հանձնաժողովի անդամների կողմից  առկա նյութերին ծանոթանալու համար:

 

 

 

    

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *