59 ոչ սահմանված նմուշի ծրար՝ Գորայքի ընտրություններում

 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունիսի 9-ին Սյունիքի մարզի Գորայքում անցկացված համայնքի ղեկավարի ընտրություններին քվեարկության նախնական արդյունքներով 531ձայնով համայնքի ղեկավար է ընտրվել անկուսակցական Աշոտ Աղաջանյանը։ Նրա մրցակիցներ Արտյոմ Գրիգորյանի և Մանուչար Մանուչարյանի օգտին քվեարկել են 515 և 13 ընտրողներ։

Քվեարկության արդյունքների ամփոփումից հետո Արտյոմ Գրիգորյանը դիմում է ներկայացրել թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովին, որտեղ նշվել է, որ համայնքի Ծղուկ բնակավայրում գտնվող տեղամասում 59 քվեաթերթիկներ ծրարվել են ոչ սահմանված նմուշի ծրարներով, այսինքն, կնիքները եղել են ծրարի վրա և սյս մասին համապատասխան արձանագրություն է կազմվել։ Չնայած դրան, նշված ծրարներում գտնվող թվեաթերթիկները հանձնաժողովի կողմից հաշվարկվել է։
Թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սլավիկ Դադաշյանը հաստատեց նշված փաստը։ Նրա խոսքով անթույլատրելի է, որ փաստորեն, այդ տեղամասում քվեարկության մասնակիցների երեսուն տոկոսի քվեն ըստ էության անվավեր է, սակայն ըստ նրա, վերջնական որոշում կկայացվի մի քանի օր հետո;
Արտյոմ Գրիգորանը նաև իր դիմումի մեջ նշել է, որ մյուս թեկնածուն՝Մանուչար Մանուչարյանը, քվեարկության օրը բացահայտ քարոզչություն է իրականացրել, ուղղորդել ընտրողներին, քվեարկելու ոչ թե իր, այլ՝ Աշոտ Աղաջանյանի օգտին։
-Անկախ այն փաստից, թե ում օգտին են 59 քվեները, ես պահանջում եմ վերաքվեարկություն կազմակերպել Ծղուկ գյուղի տեղամասում,-ասում է Արտյոմ Գրիգորանը

Հիշեցնենք, որ մարտի 1-ին հրաժարական էին ներկայացրել Գորայք համայնքի ղեկավար Առուստամ Առուստամյանը եւ ավագանին. Նրանց լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել էին:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *