Տեղական մակարդակով երկխոսության ֆորում Կապանում

31.05.2019

2018թ. ապրիլից սկսված («Կառավարության և քաղաքացիական հասարակության համագործակցության ամրապնդումը բաց կառավարման գործընկերության մեջ` հանուն հանրային ծառայությունների բարելավման») ծրագրի շրջանակներում Գորիսի մամուլի ակումբը իրականացնում է Կապանի թիվ 7 դպրոցի շինարարության մշտադիտարկման աշխատանքները:

2019թ. մայիսի 30-ին Կապանում տեղի ունեցավ տեղական մակարդակով «Համայնքային մշտադիտարկող» ծրագրի փակման երկխոսության ֆորում: Ֆորումի ընթացքում ներկայացվեց ծրագրի ընթացքում կատարված բոլոր գործողությունները և դրանց արդյունքները:

 

Ծրագրի շրջանակներում վերապատրաստվել են 20 երիտասարդներ, որոնցից 5-ը մշտադիտարկում են իրականացրել շինհրապարակում: Ձևավորվել է Համատեղ աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկված են եղել Սյունիքի մարզպետարանի, Կապանի համայնքապետարանի, դպրոցի անձնակազմի, ծնողական խորհրդի, քաղհասարակության և շինարարական կազմակերպության ներկայացուցիչներ:

 Համատեղ աշխատանքային խմբի ստեղծման նպատակն էր քննարկել շինարարության ընթացքում վերհանված խնդիրները և առաջարկել համապատասխան լուծումներ:

Կազմակերպվել է երկու Հետադարձ կապի հանդիպումներ, որոնց նպատակն էր համայնքի բնակիչներին ներկայացնել մոնիտորինգի արդյուքների, ծրագրի ընթացքի, խնդիրների և պոտենցիալ լուծումների մասին:

Ծրագրի մեկնարկին նույնպես կազմակերպվել էր երկխոսության ֆորում, որտեղ ներկայացվել էր կատարվելիք աշխատանքները:

2018թ. ապրիլից մինչև 2019թ. մայիս իրականացվել է թվով 35 մշտադիտարկման այց, որի ընթացքում վերհանված խնդիրներն արձանագրվել են DevelopmentChech կայքում և Գորիսի մամուլի ակումբի կայքում և ֆեյսբուքյան էջում:

 

Հանդիպման վերջում  շնորհակալագրեր հանձնվեցին Կապանի թիվ 7 դպրոցին, «Վարարակն» ՓԲԸ-ին և մշտադիտարկողներին:

Ծրագիրը Սյունիքի մարզում իրականացրել է «Գորիսի մամուլի ակումբ» հասարակական կազմակերպությունը, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի և «Ինթեգրիթի Էքշն»-ի առաջնորդությամբ, «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի, «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի և «Սոցիալ-տնտեսական քաղաքականության տարածաշրջանային հետազոտությունների ինստիտուտ» ՀԿ-ի հետ համատեղ։ Ծրագիրն իրականացվել է Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ:

 

Яндекс.Метрика