Community Monitor / Համայնքային մշտադիտարկող

 

Տեսանյութը պատրաստվել է  «Համայնքային Մշտադիտարկող» ծրագրի շրջանակներում: Երիտասարդները, ովքեր վերապատրաստվել էին որպես համայնքային մշտադիտարկողներ, պատմում են, թե ինչպես են կամավորական սկզբունքներով այցելել Հայաստանում կառուցվող վեց դպրոցների շին. հրապարակներ՝ բարձրացնելու դպրոցների սեյսմակայունության մակարդակն ու նպաստելու դրանց համապատասխանությանը համայքի կարիքներին:

 

 

Կապանի թիվ 7 դպրոցի շինարարական աշխատանքների մշտադիտարկումն իրականացվում է «Համայնքային մշադիտարկող» («Կառավարության և քաղաքացիական հասարակության համագործակցության ամրապնդումը բաց կառավարման գործընկերության մեջ` հանուն հանրային ծառայությունների բարելավման») ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը Սյունիքի մարզում իրականացնում է «Գորիսի մամուլի ակումբ» հասարակական կազմակերպությունը, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի և «Ինթեգրիթի Էքշն»-ի առաջնորդությամբ, «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի, «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի և «Սոցիալ-տնտեսական քաղաքականության տարածաշրջանային հետազոտությունների ինստիտուտ» ՀԿ-ի հետ համատեղ։ Ծրագիրն իրականացվում է Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ:

 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *