ՏԻՄ ընտրություններ՝ Գորայքում

Սյունիքի մարզի խոշորացված Գորայք համայնքում հունիսի 9-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրություններում համայնքի ղեկավարի համար թեկնածություն է առաջադրել երեք հոգի՝ Աշոտ Աղաջանյանը, Արտյոմ Գրիգորյանը և Մանուչար Մանուչարյանը։ Բոլորն անկուսակցական են։ 
Անկուսակցականներ են նաև ավագանու անդամի յոթ տեղի համար պայքարող  21 թեկնածուները, որոնցից վեցը բազմաբնակավար համայնքի դպրոցների տնօրեններ են, պահակներ և մեկ ուսուցիչ։ Առաջադրվածների թվում կանայք չկան։
Համայնքի ղեկավարի համար չեն առաջադրվել ոչ համայնքի նախկին ղեկավարը, ով հրաժարական էր տվել մարտի 1-ին, ինչպես նաև համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը։
Համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցված են 2019 թվականի մարտի 2-ից՝ ավագանու 4 անդամների հրաժարականի արդյունքում։

Ի դեպ, հունիսի 9-ին Հայաստանի14 համայնքներում կայանալիք Տիմ ընտրություններում համայնքի ղեկավարի համար առաջադրված 46 թեկնածուներից ընդամենը երկուսն է կին, իսկ 11 համայնքի ավագանու 99 թեկնածուներից կանայք տասը տոկոսից պակաս են կազմում։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *