Տեղի ունեցավ «Համայնքային մշտադիտարկող» ծրագրի Հետադարձ կապի հանդիպումը

Ապրիլի 30-ին «Կառավարության և քաղաքացիական հասարակության համագործակցության ամրապնդումը բաց կառավարման գործընկերության մեջ՝ հանուն հանրային ծառայությունների բարելավման» ծրագրի շրջանակներում Կապանում տեղի ունեցավ թիվ 7 դպրոցի վերակառուցման մշադիտարկման հետադարձ կապի հանդիպումը: Հետադարձ կապի հանդիպման նպատակն է բնակիչներին տեղեկացնել մոնիտորինգի արդյունքների, ծրագրի ընթացքի, խնդիրների և պոտենցիալ լուծումների մասին: Հանդիպումից հետո մոնիտորները այցելեցին շինհրապարակ և դիտարկեցին կատարվող աշխատանքները:

 

Կապանի թիվ 7 դպրոցի մշտադիտարկման աշխատանքները Սյունիքի մարզում իրականացնում է «Գորիսի մամուլի ակումբ» հասարակական կազմակերպությունը, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի և «Ինթեգրիթի Էքշն»-ի առաջնորդությամբ, «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի, «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի և «Սոցիալ-տնտեսական քաղաքականության տարածաշրջանային հետազոտությունների ինստիտուտ» ՀԿ-ի հետ համատեղ։ Ծրագիրն իրականացվում է Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *