«Բժշկասոցիալական փորձաքննությունը Սյունիքի մարզում» հետազոտության զեկույց

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի կողմից ՝ «Մարդիկ կարիք ունեն սոցիալական աջակցության» նախաձեռնության շրջանակներում պատրասվել է «Բժշկասոցիալական փորձաքննությունը Սյունիքի մարզում» զեկույցը:

Ըստ խնդրի թեմայի շուրջ մարզում իրականացված հարցումների, հարցազրույցների, ֆոկուս խմբային քննարկումների, փաստաթղթային ուսումնասիրության, մեդիա նյութերի  արդյունքների, Սյունիքում բժշկասոցիալական փորձաքննության դիմողների տեղեկատվության մակարդակն ակնհայտ ցածր է, քաղաքացիները տեղյակ չեն ոլորտի իրավական կարգավորումներին, հաշմանդամության կարգ ստանալու համար դիմելու կամ բողոքարկելու ընթացակարգին, առավել հաճախ դիմումատուն չի ստանում պատշաճ և մատչելի (ոչ բժշկական տերմիններով) տեղեկատվություն իր առողջական վիճակի և խնդիրների, հիվանդությունների և դրան համապատասխան հաշմանդամության կարգի մերժման կամ կարգի փոփոխման պատճառաբանությունների մասին։ Դիմողների գրեթե մեծամասնությունը տեղյակ չէ այն մասին, որ կարող է փորձաքննությանը ներկայանալ սոցիալական աշխատողի, բուժող բժշկի կամ հասարակական կազմակերպության ներկայացուցչի ուղեկցությամբ։

Բժշկափորձագիտական հետազոտությունների անցկացման վայրերը հիմնականում անհարմար են և ոչ մատչելի, նախատեսված սենյակներն ապահովված չեն համապատասխան գույքով ու սարքավորումներով։ ԲՍՓ-ի օրերն ու ժամերը կարգավորված չեն, դիմումատուներին փորձաքննության են հրավիրում ոչ հստակ ժամերի, որի պատճառով հերթեր են գոյանում:

Քաղաքացիներին հաշմանդամության կարգ տրամադրում է բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովը, սակայն հանձնաժողովի անդամները միայն բժիշկներ են. սոցիալական ոլորտի մասնագետները ևս պետք է  ներգրավված լինեն փորձաքննության ընթացքում։

Հետազոտության արդյունքում բացահայտված այս և այլ խնդիրների լուծման համար մշակվել է առաջարկություններ, որին կարող եք ծանոթանալ զեկույցում:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *