«Համայնքային մշտադիտարկող» ծրագիր հաջողության պատմությունների մասին

01.02.2019

«Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ն 2018թ. փետրվարից իրականացնում է Սյունիքի մարզի Կապանի թիվ 7 դպրոցի վերակառուցման մշտադիտարկման աշխատանքները: Արդեն մեկ տարի է ինչ ԳՄԱ-ի հինգ մշտադիտարկողները լինում են շինհրապարակում և արձանագրում են առկա խնդիրները: Անցած մեկ տարվա ընթացքում խնդիրներից բացի արձանագրվել են նաև հաջողության պատմություններ:

Մշտադիտարկման ընթացքում մոնիտորները նկատել էին, թե ինչպես է աշխատողը երկաթբետոնե սյունի վնասված հատվածները սվաղում սովորական ցեմենտով և ավազով: Այդ մասին աշխղեկին տեղեկացնելուց հետո նոր նյութ պատրաստվեց՝ համապատասխան հավելումներով, և հին սվաղը մաքրվելուց հետո սվաղվեց նոր նյութով: Շինարարները միշտ բարեհամբյուր էին ընդունում մշտադիտարկողների կողմից արձանագրված խնդիրները և անմիջապես ձգտում էին լուծում տալ դրանց:

Հաճախակի շինարարները լինում էին առանց արտահագուստի, որը նույնպես տեղյակ պահվելուց հետո շտկվում էր:

Մոնիտորինգի սկզբում շինհրապարակի տարածքում շինանյութերն ու շինարարական թափոնները խառնված էին լինում իրար, սակայն հաջորդ այցերի ժամանակ շինհրապարակը լինում էր մաքուր, իսկ շինանյութերը  դասավորված ըստ պահանջի:

Շնորհակալություն ենք հայտնում «Վարարակն» ՓԲԸ-ին մշտապես բարեհամբյուր վերաբերմունք ցուցաբերելու համար, հատկապես կազմակերպության աշխղեկներին, ովքեր համբերատար մոնիտորների հետ պտտվում էին շինհրապարակի տարածքով և ներկայացնում շինարարության ընթացքը:

Դպրոցի շինարարական աշխատանքների մշտադիտարկումն իրականացվում է «Համայնքային մշադիտարկող» («Կառավարության և քաղաքացիական հասարակության համագործակցության ամրապնդումը բաց կառավարման գործընկերության մեջ` հանուն հանրային ծառայությունների բարելավման») ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը Սյունիքի մարզում իրականացնում է «Գորիսի մամուլի ակումբ» հասարակական կազմակերպությունը, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի և «Ինթեգրիթի Էքշն»-ի առաջնորդությամբ, «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի, «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի և «Սոցիալ-տնտեսական քաղաքականության տարածաշրջանային հետազոտությունների ինստիտուտ» ՀԿ-ի հետ համատեղ։ Ծրագիրն իրականացվում է Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ:

Яндекс.Метрика