Համայնքային նախաձեռնություն

Ակտիվ խմբի աշխատանքային հանդիպում

Գորիսի համայնքային ակտիվ խմբի նախաձեռնությամբ իրականացվել է «Ես ունեմ սովորելու իրավունք» հետազոտությունը, որի նպատակն էր դիտարկել, թե ինչպիսի պայմաններում է իրականացվում ներառական կրթությունը Գորիս, Տեղ, Տաթև համայնքների 6 դպրոցներում։

Հետազոտությունն իրականացվել է՝ օգտագործելով դիտարկման և ֆոկուս խմբային քննարկումների մեթոդները։Հետազոտության նախնական արդյունքները քննարկվել է  թիրախ դպրոցների, Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի ներկայացուցիչների, կրթության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ։ Քննարկման մասնակիցների կողմից կատարված առաջարկություններն ընդգրկվել է հետազոտության վերջնական հաշվետվության մեջ, որը հրատարակվել է առանձին գրքույկով։

Նախագիծն իրականացվել է Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանի աջակցությամբ՝ Գորիսի մամուլի ակումբի կողմից:

 

 

 

 

 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *