Ընկերավարի ընտրություն Քարահունջում

Թիվ 34/12 տեղամասում, որը գտնվում է Քարահունջ բնակավայրի մշակույթի տանը, մինչև ժամը 16-ը եռուզեռ էր։ Քվերակության սենյակում հանգիստ նստած էին արդեն իսկ քվեարկած բազմաթիվ երիտասարդներ։ Առանց գրանցվելու ելումուտ էին անում Իմ քայլը և Բարգավաճ Հայաստան կուսակցության թեկնածուների վստահված անձինք։ Թիվ 12 ընտրատարածքում ռեյտինգային թեկնածուներ առաջադրած այլ քաղաքական ուժեր ներկայացուցիչներ չունեին։ Նույն ժամին քվեարկությանը մասնակցել էր ընտրողների կեսից ավելին՝ մոտ 500-ը, որոնցից 29 քվեարկել էր այլ անձանց օգնությամբ։ Ինչ խնդիր ունեիք, որ ձեզ օգնում էին՝ հարցին, երիտասարդ մի կին պատասխանեց, թե՝ եսիմ, առաջարկեցին, ինքն էլ չմերժեց։

Ամբողջ ընթացքում հանձնաժողովի նախագահն ասես խաղից դուրս վիճակում էր, նրան մշտապես ուղղորդում էին հանձնաժողովի այլ անդամներ։

Տեղամասն ապահովված էր տեսախցիկով, քվեարկությանը կարճ ժամկետով հետևում էին նաև միջազգային դիտորդներ, որոնցից մեկը գրանցվեց զգուշացումից հետո միայն։

Քվեարկության ընթացքում հանձնաժողովի անդամներից մեկը նկատեց, որ ընտրողներից մեկի քվեաթերթիկի ելուստը կնքված չէ, իսկ նա արդեն իսկ հեռացել էր տեղամասից։ Քվեարկողն, ի դեպ, ով, հայտնվեց միանգամից, և առանց հերթ կանգնելու քվեարկեց՝ իր մոտ ունենալով կտրոնը։ Երբ այդ մասին ասվեց հանձնաժողովի նախագահին, վերջինս շփոթված շուրջն էր նայում, իսկ հանձնաժողովի մյուս անդամները սկսեցին արդարացնել ,,կայծակ,, ընտրողին։

 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *