Ոստիկանները հետևում էին կարգ ու կանոնին

Բելլա Պետրոսյան
Գորիսի  34/02 ընտրատեղամասում ժամը 12:50-ի դրությամբ ընտրել է 303 քաղաքացի:  Ընտրություններին մասնակցող 11 կուսակցություններից և դաշինքներից վստահված անձ ունեն Իմ քայլը՝ 2, ԲՀԿ՝2, Սասնա ծռեր՝1, Քաղաքացու որոշում՝ 1, ՀՅԴ՝ 1: Մյուս թեկնածուներն այս ընտրատեղամասում վստահված անձ չունեն։

Վստահված անձանց կարծիքով ընտրություները ընդանում են առանց խախտումների: Ընտրատեղամասում ընտրության ընթացքը վերահսկում են ոստիկաները: Հերթեր չգոյանալու համար նրանք կարգավորում են քաղաքացիների մուտքը դեպի ընտրատեղամաս:

Քաղաքացիներից մեկը քվեարկելուց հետո զրույցի բռնվեց ընտրատեղամասում ներկա դեռևս չքվեարկած  անձի հետ: Ոստիկանները միանգամից արձագանքնեցին, և քաղաքցիներին խնդրեցին զրույցը շարունակել ընտրատեղամասից դուրս:

 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *