Թիվ 34/08 ընտրատեղամասում վստահված անձինք միմյանց փոխարինում են առանց գրանցվելու

09.12.2018

Բելլա Պետրոսյան
Գորիսի թիվ 3-րդ դպրոցում տեղակայված 34/08 ընտրատեղամասում ժամը 11:00-ի դրությամբ ընտրել է 205 քաղաքացի:  Ընտրություններին մասնակցող 11 կուսակցություններից և դասինքներից վստահված անձ ունեն ՀՀԿ-ն՝ 2, Իմ քայլը՝ 2, ԲՀԿ ՝2, Սասնա ծռեր՝1, Քաղաքացու որոշում՝ 1, ԼՀԿ՝ 1:

Ընտրատեղամասում իրենց առաքելություն են իրականացնում 2 դիտորդ՝ «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքից:

«Իմ քայլը» դաշինքով առաջադրված Արմեն Խաչատրյանի վստահված անձ Մարետա Քարամյանի խոսքով մյուս վստահված անձինք առանց գրանցվելու իրար փոխարինում են: «Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ի վստահված անձ Աստղիկ Տոռոզյանը նշում է, որ ընտրատեղամասում և հարակից շրջանում հավաքված խմբեր կան:

Ընտրատեղամասում նկատվել են նաև առանց վկայականի շրջող անձիք, ովքեր  նախագահ՝ Միհրան Միրումյանի մի քանի զգուշացումներից  հետո միայն դուրս եկան տեղամասից:

Տեղամասում եղել են նաև անձիք, ովքեր օգնության կարիք են ունեցել: Օգնող անձանց տվյալները հանձնաժողովի քարտուղարը գրանցել է գրացամատյանում:

Ընտրողներից մեկը քվեաթերթիկը ծրարի մեջ դրել էր ծալած վիճակում: Հանձնաժողովի անդամը տեսնելով, որ ինքնասոսնձվող դրոշմանիշը փակցնելու համար ծրարի անցքից չի երևում քվեաթերթիկը, հորդորել է ընտրողին, որպեսզի քվեախցիկում ողղի, սակայն ընտողը հենց քվեատուփի մոտ բացում է ծրարը: 

Իսկ առաջին անգամ ընտողների համար պատրաստել էին անակնկալ: «Ես քվեարկել եմ առաջին անգամ» գրառումով կրծքանշանները սպասում էին նրանց:                                                                                                                

 

Яндекс.Метрика