Սյունիք ինֆոտունը հայտարարում է Մեդիագրագիտություն-Քննադատական մտածողության դասընթաց

29.10.2018

Սյունիք ինֆոտունը հայտարարում է «Մեդիագրագիտություն-Քննադատական մտածողություն» 12 հանդիպումներից բաղկացած կուրս, որն անցկացվելու է 2018 թվականի դեկտեմբեր ամսից սկսած: Դասընթացի օրերը և ժամերը կհստակեցվեն մասնակիցների ընտրությունից հետո: 

«Մեդիագրագիտություն» դասընթացը կազմված է 12 թեմաներից․ մեդիայի պատմություն, ներկա դաշտ, լրատամիջոցների գործունեության առանձնահատկություններ, լսարանի վրա ունեցած ազդեցություն, մեդիայի վտանգներ ու ընձեռած հնարավորություններ և այլն: Դասընթացը ներառում է տեսական-գործնական նյութեր, վարժություններ, տեսաձայնային նյութեր, հղումներ, համակարգչային խաղ և կազմված է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի պատրաստած «Մեդիագրագիտություն» ձեռնարկի ու ԵՀՀ-ի կողմից մշակված քննադատական մտածողության նյութերի հիման վրա։ 

Դասընթացին կարող է մասնակցել յուրաքանչյուր անհատ, ով հետաքրքրված է և ցանկանում է ձեռք բերել համապատասխան գիտելիքներ քննադատական մտածողություն զարգացնելու, մեդիայի և լրագրողի աշխատանքը հասկանալու, տեղեկատվական դաշտում ճիշտ կողմորոշվելու համար։

Դասընթացը հաջողությամբ ավարտողները կստանան մասնակցության վկայականներ:

Դասընթացիին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտը` սեղմելով հետևյալ հղումը:

Դիմումների ներկայացման վերջնաժամկետը փետրվարի 20–ը նեռայալ։

Մանրամասների համար կարող եք զանգահարել Սյունիք Ինֆոտուն, հեռ.՝ 028422244, 098990731 հեռախոսահամրներով:

***
Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար ծրագիրը քաղաքացիների համար ավելի հասանելի է դարձնում հասարակության վրա ազդող բարեփոխումների և ժողովրդավարական արժեքներին առնչվող հարցերի մասին անկախ և վստահելի տեղեկատվությունը: Որակյալ լրագրության և մեդիագրագիտության տարածման միջոցով այն ստեղծում է հանրային վերահսկողության պահանջարկ` որպես քաղաքացիների մասնակցության և ներգրավվածության անհրաժեշտ մեխանիզմ: Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։
Яндекс.Метрика