Հարժիսի Հ. Մինասյանի անվան միջնակարգ դպրոցը գտնվում է անմխիթար վիճակում

14.09.2018

Լուսինե Գրիգորյան
Հարժիսի Հ. Մինասյանի անվան միջնակարգ դպրոցը գտնվում է անմխիթար վիճակում: Շենքը 3-րդ կարգի վթարային է: Դպրոցի թերևս ամենամեծ խնդիրը մարզադահլիճի խնդիրն է: Պատուհանները ջարդված են, առաստաղը խոնավությունից քայքայվում է, պատերն էլ քանդվում են, ջեռուցում չկա:

Որոշ դպրոցներում ստեղծում են լոգարան, իսկ մեր դպրոցում նույնիսկ հարմարավետ հանդերձարան չունենք: Չունենք նաև մարզագույք: Դահլիճի չջեռուցվելու պատճառով գրեթե բոլոր միջոցառումներն արվում են դասարաններում, դե իսկ տեսքը անշուք է և անմխիթար: Միջանցքի ու դասասենյակների առաստաղները ճաքում են, պատերը` քայքայվում: Մեծ խնդիր է նաև դպրոցի ջեռուցման բացակայությունը, ինչպես նաև դպրոցի զուգարանների վանող ու տհաճ հոտը, ինչը զգացվում է կողքի դասարաններում, միջանցքում: Իսկ այդ խնդիրները վերացնելու համար, ըստ տնօրենի, հարկավոր են մեծ գումարներ:

Այս ամենի մեջ միակ լուսավոր կետը նոր գրադարանն է: Գյուղի գրադարանը վախենում էիր մտնել, թվում էր, թե հենց հիմա խոնավացած ու ճաքճքած առաստաղը կփլվի գլխիդ, տհաճ խոնավության հոտ էր գալիս, իսկ դպրոցինը այնքան փոքր էր, որ 3-4 հոգուց ավել անհնար էր մտնել գրադարան:

Սակայն նոր ուսումնական տարում ունենք գեղեցիկ ու հարմարավետ գրադարան, որտեղ զետեղված են թե´ դպրոցի, թե´ գյուղի գրադարանի գրքերը: 

Яндекс.Метрика