Հետադարձ կապի հանդիպում

02.10.2018

Հարգելի կապանցիներ,
«Գորիսի մամուլի ակումբ» հասարակական կազմակերպությունը սիրով հրավիրում է ձեզ մասնակցելու հետադարձ կապի հանդիպման Կապանի թիվ 7 դպրոցի շինարարական աշխատանքների մշտադիտարկման թեմայով։

Հետադարձ կապի հանդիպման նպատակն է բնակիչներին տեղեկացնել մոնիտորինգի արդյունքների, ծրագրի ընթացքի, խնդիրների և պոտենցիալ լուծումների մասին:

Հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 3-ին, ժամը 14։30-ին Կապանի N7 դպրոցում  (Ք. Կապան, Երկաթուղայինների 4):

Հանդիպմանը խնդրում ենք գրանցվեք լրացնելով այս կարճ հայտադիմումը, կամ զանգահարելով +37498004167 հեռախոսահամարով։
______________________________

Հետադարձ կապի հանդիպումը կազմակերպվում է «Կառավարության և քաղաքացիական հասարակության համագործակցության ամրապնդումը բաց կառավարման գործընկերության մեջ` հանուն հանրային ծառայությունների բարելավման» ծրագրի շրջանակներում։

Ծրագիրը Սյունիքի մարզում իրականացվում է «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի կողմից, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի և «Ինթեգրիթի Էքշն»-ի առաջնորդությամբ, «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի, «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն -ի և «Սոցիալ-տնտեսական քաղաքականության տարածաշրջանային հետազոտությունների ինստիտուտ» ՀԿ-ի հետ համատեղ։ Ծրագիրն իրականացվում է Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ:

 

Яндекс.Метрика