Դատական քաշքշուկի պատճառով քաղաքացին զրկվել է 15 ամսվա կենսաթոշակից

26.09.2018

Արմինե Աղաբեկյան
Տեղ համայնքի Խոզնավարի բնակչուհի Վարդիթեր Յաշայի Միրզոյանը, ում 63 տարին լրացել է 2017թ․ մարտի 23-ին, տարիքային  կենսաթոշակի անցնելու համար դիմելէ ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության Գորիսի սոցիալական ապահովության տարածքային բաժին: Ներկայացված աշխատանքային գրքույկի մեջ անձնական տվյալների հետ կապված անճշտություն է եղել /մասնավորապես՝ Օհանջանյան Վարթիթեռ Սավաշի/:

Վարդիթերը 2017թ․-ի ապրիլի 19-ին կոլտնտեսականի աշխատանքային գրքույկի պատկանելության փաստի հաստատման պահանջի մասին դիմում է ներկայացրել  ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որը դատավորին է հանձնվել 2017թ-ի ապրիլի 20-ին և ընդունվել վարույթ:

2017թ-ի մայիսի 19-ին կայացած դատական նիստում դատարանը  աշխատանքային գրքույկի պատկանելության փաստը հաստատել է:

Դատարանի որոշումը Գորիսի սոցիալական ապահովության տարածքային բաժին ներկայացնելով, խնդիրը սակայն լուծում չի ստացել: Այս անգամ էլ պատճառաբանել են ,որ աշխատանքային ստաժի գրքույկում կնիքը ջնջված է:

Վարդիթերը  2017թ․-ի հունիսի 27-ին կրկին դիմում է ներկայացրել է ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան աշխատանքային ստաժի հաստատման պահանջով:

Սակայն  դիմումը ընդունվել է վարույթ նույն թվականի դեկտեմբերի 13-ին  և 2018թ-ի փետրվարի 16-ին նշանակվել է նախնական դատական նիստ: Վարդիթերի խոսքով դատական նիստը չի կայացել և հերթական նիստը նշանակվել է 2018թ․-ի մայիսի 11-ին:

Դատական նիստի ժամանակ հայցը բավարարվել է, սակայն կենսաթոշակ սկսել են վճարել 2018թ-ի հուլիսի մեկից: Արդյունքում դատական քաշքշուկների հետևանքով անձը կորցրել է 15 ամսվա կենսաթոշակ՝ 420 հազար դրամ:

Նշենք, որ աշխատանքային գրքույկի կամ դրանում  համապատասխան գրառումների կամ փաստաթղթերի բացակայության դեպքում աշխատանքի ստաժը հաստատվում է արխիվային տեղեկանքով, իսկ դրա բացակայության դեպքում ՝ դատական կարգով:

Снимок

«Ես իրավունք ունեմ պաշտպան ունենալու» ծրագիրն իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի (“STRONG CSOs” ծրագիր) փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում «Գորիսի Մամուլի Ակումբ» և «Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն» հասարակական կազմակերպությունների կոնսորցիումի կողմից։

Սույն հոդվածի բովանդակության համար պատասխանատվություն է կրում միայն «Ես իրավունքունեմ պաշտպան ունենալու» ծրագիրը, և այն որևէ ձևով չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները:

  

 

 

Яндекс.Метрика