Քաղաքացին գտնում է, որ փաստաբան ունենալու դեպքում ամուսինն ազատության մեջ կլիներ

10.09.2018

Անազատության մեջ գտնվող Կարեն Ճաղարյանի կինը՝ Նունե Մինասյանն ասում է, որ եթե ամուսնու ձերբակալության մասին լուրն ավելի վաղ ստանար և ֆինանսական միջոցներ ունենար փաստաբան գտնելու, ամուսինն այժմ ազատության մեջ կլիներ, նրա նկատմամբ այլ վճիռ կկայացվեր: Իսկ պետության կողմից տրամադրված հանրային պաշտպանը, Նունեի խոսքով, օգնել է իր ուժերի ներածին չափ, որը, մեղմ ասած, նրան չի գոհացրել. «էտ նաև իմ կարծիքը չի, շատ մարդիկ են ասել՝ հանրային պաշտպանը պետության մարդն է, ի վիճակի ես՝ փաստաբան վարձի, բայց հնարավորություն չեմ ունեցել»,-ասում է Նունեն:

«Երբ ձերբակալման լուրն իմացա, Կարենն արդեն պետության կողմից նշանակված հանրային պաշտպան ուներ: Ուզում էի,  փաստաբան վարձել, բայց ասացին՝ մեկ ա, ոչ մի բան չի փոխվի»,-պատմում է զրուցակիցս: Հետո անկեղծանում, որ փաստաբան վարձելու հնարավորություն էլ չուներ, իսկ նրանց կողմից մատուցված ծառայությունը մեծ գումարներ է պահանջում, որն իրենց պես «պակաս» ապրող մարդիկ, չեն կարող վճարել:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2017 թվականի դեկտեմբերի 14-ին, Կարեն Ճաղարյանին առաջադրված մեղադրանքով՝ այն է՝ մարիխուանա տեսակի թմրամիջոց ապօրինի պատրսատելու, փոխադրելու, պահելու համար, որի զգալի չափերով փորձել է ապօրինի իրացնել ոմն քաղաքացու, որպես պատիժ նշանակել է ազատազրկում` 3 տարի ժամկետով:

Հաշվի առնելով Կ. Ճաղարյանի անվճարունակ լինելը, սույն քրեական գործի նախաքննության ընթացքում հանրային պաշտպան ներգրավելու որոշում կայացրել է վարույթ իրականացնող մարմինը՝ քննիչը:

Կարմեն Սահակյանը վերհիշելով դատարանի՝ արխիվ ուղարկված գործը,  աում է, որ այդ գործում իր պաշտպանյալի նկատմամբ մեղմացնող հանգամանքներ առկաչեն եղել, ուստի իր աշխատանքը գնահատում է բավարար, քանի որ մեղադրյալը ստացել է այդ արարքի համար նախատեսված պատժի՝ ազատազրկման, նվազագույն չափը: «Գործը վաղուց է ավարտվել, վարույթն ուղարկվել է Հանրային պաշտպանի գրասենյակ: Միայն կարող եմ ավելացնել, որ հանդես եմ եկել պաշտպանական ճառով, բացի այդ դատարանը հաշվի առնելով նաև գործի այլ հանգամանքներ, նրա նկատմամբ նշանակել է մեղմ պատիժ»,-հավելում է հանրային պաշտպանը:

Կ. Սահակյանը հղում տալով Քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածին՝
պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներին, հավելեց, որ Կ. Ճաղարյանը կարող էր և ավելի երկար ժամանակով անազատության մեջ լիներ, ուստի դատավճիռը ճիշտ չէր լինի բողոքարկել:

Снимок

«Ես իրավունք ունեմ պաշտպան ունենալու» ծրագիրն իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի (“STRONG CSOs” ծրագիր) փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում «Գորիսի Մամուլի Ակումբ» և «Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն» հասարակական կազմակերպությունների կոնսորցիումի կողմից։

Սույն հոդվածի բովանդակության համար պատասխանատվություն է կրում միայն «Ես իրավունքունեմ պաշտպան ունենալու» ծրագիրը, և այն որևէ ձևով չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները:

Яндекс.Метрика