Համացանցը` իրազեկման միջոց

31.08.2018

«Մարդկանց սոցիալական ծանր վիճակը, վատ ապրելակերպը առաջացնում են հանցագործություն: Մարդը հանցագործ չի ծնվում. դժվարին պայմաններն են նրան ստիպում սխալ ճանապարհով գնալ»,- ասում է փաստաբան Գարեգին Բաբայանը:

«Երբ մարդիկ անհավասար պայմաններում են ապրում, երբ մեկի իրավունքները բացարձակ շատ են, իսկ մյուսինը՝ քիչ,  մեկին թույլ է տվել որոշումներ կայացնել, արտոնություններ ունենալ, հարցել լուծել, մյուսին՝ ոչ,  առաջանում է հանցագործություն:  Կարևոր է՝ յուրաքանչյուրը գիտակցի, որ ամեն սխալ քայլի համար քրեական պատասխանատվության կենթարկվեն, և որ օրենքի առաջ բոլորը հավասար են: Ես լավատես եմ և համատում եմ որ նոր Հայաստանում նման անհավասարությունը վերջնականապես կվերանա»,- ասում է նա:   

Գարիկ Բաբայանը, որպես փաստաբան, հիմնականում ներգրավվում է զինծառայողների հետ կապված դատական գործերում, որտեղ հիմնականում կողմերից մեկի շահերը պաշտպանում են հանրային պաշտպանները; «Զինծառայողները վճարունակ չեն, իսկ օրենքն էլ հնարավորություն է տալիս, որ նրանց պաշտպանությունը իրականացնեն հանրային պաշտպանները:  Զինվորական գործերում հանրային պաշտպանները աշխատանքը շատ մեծ է. երբևէ նրանց կողմից անտարբերություն ու բացթողումներ չեմ նկատել»,- նկատում  է փաստաբանը:

Գ. Բաբայանը Արցախի Հանրապետությունում աշխատել է նաև որպես հանրային պաշտպան  և համեմատելիս նշում է, որ տարեցտարի  մեծանում է մարդկանց իրավագիտակցության մակարդակը, որի հիմնական շարժառիթը համացանցի հասանելիությունն է:  «Տարբերությունն ահռելի է. ներկայումս մարդիկ լայն ինֆորմացված են: Համացանցը հնարավորություն է տալիս մարդկանց ծանոթանալ իրենց իրավունքներին:  Իրավաբանական օգնությունը պետք է անշուշտ, բայց մարդիկ գոնե նախնական չափով տեղեկացված են լինում, թե ինչ իրավիճակում են հայտնվել»,- վստահեցնում է փաստաբանը:

Снимок

«Ես իրավունք ունեմ պաշտպան ունենալու» ծրագիրն իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի (“STRONG CSOs” ծրագիր) փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում «Գորիսի Մամուլի Ակումբ» և «Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն» հասարակական կազմակերպությունների կոնսորցիումի կողմից։

Սույն հոդվածի բովանդակության համար պատասխանատվություն է կրում միայն «Ես իրավունքունեմ պաշտպան ունենալու» ծրագիրը, և այն որևէ ձևով չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները:

Яндекс.Метрика