Բազմաթիվ քաղաքացիական գործեր՝ գումարի բռնագանձման պահանջով0

29.08.2018

«Ամուսնուս անունով Ակբա բանկից գյուղատնտեսական վարկեր էինք վերցել:  Սկզբում ժամանակին վճարում էինք, բայց  ընտանիքիս գլխին էնքան դժբախտություն թափվեց, որ արդեն ի վիճակի չեղանք ոչինչ վճարելու: Գործերն ընկան դատարան»,- -gorispress.am-հետ զրույցում պատմում էր Հարթաշեն բնակավայրի բնակիչ Նունե Գասպարյանը: Ամուսնու՝ Մայիս Սահակյանի փոխարեն դատարանում  որպես ներկայացուցիչ  հանդես է եկել Նունեն. «Ամուսինս վատառողջ էր ու չէր կարող ներկայանալ դատարան. Ես գնացի նրա փոխարեն,  բայց  չհասկացա էլ, թե ինչ վճիռ կայացվեց: Դատավորը հոդվածներ էր մեջբերում, իրավաբանական տերմիններ  օգտագործում ու ինձ համար անհասկանալի էր ամեն ինչ. միայն պարզ դարձավ, որ գործերս տեղափոխվեց ԴԱՀԿ»,-ասաց նա:  Նունեի նման  հարյուրավոր մարդկանց կարող ես հանդիպել դատարաններում, որոնց համար անհասկանալի են մնում թե՛ ստեղծված իրավիճակը և թե՛ դատարանի կայացրած որոշումները: 

Ինչպես Հայաստանի մյուս մարզերում, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Գորիսի նստավայում ևս քաղաքացիական գործերի մեծամասնությունը  բանկերի և վարկային կազմակերությունների կողմից ներկայացված հայցերն են ՝ գումարի բռնագանփման պահանջով: 

Օրինակ, հունիս ամսին Գորիսի նստավայում  քաղաքացիական գործերով կայացել է 196 դատական նիստ, որոնցից 163-ը՝ գումարի բռնագանձման պահանջով և հայցվողների 90 %-ը ներկայացնում են բանկերը և վարկային կազմակերպությունները:

 

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Գորիսի նստավայրի դատական նիստերը
Infogram

Մեծ մաս են կազմում նաև երաշխավորությամբ ապահովված վարկային պայմանագրերով նախատեսված քաղաքացիական գործերը: Եթե վարկառուն չի կատարում պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները, ապա երաշխավորները կրում են համապարտ պարտավորություն: «Բարեկամս խնդրեց երաշխավոր կանգնել, ես էլ չկարողացա մերժել. երբեք չէի մտածել, որ կարող է նման իրավիճակ ստեղծվել: Արդեն 2-րդ տարին է, ԴԱՀԿ-ը  աշխատավարձիցս է պահում :  Բացի այն, որ պակաս աշխատավարձ եմ ստանում, չեմ կարող նաև իմ անունով վարկ վերցնել, քանի որ նաև  սև ցուցակում եմ հայտնվել»,- պատմում է Ա. Աբրահամյանը:

Դատական գործերում ներգրավված  երաշխավորները հիմնականում դատարանին հայտնում են, որ չեն պատկերացրել երաշխավության էությունը,  իրենց երաշխավորության պայմանագիրը վստահել են վարկառուին, իսկ  վարկառուն վստահեցրել է իրենց, որ ընդամենը պետք է ստորագրեն պայմանագիրը:

 

Снимок

«Ես իրավունք ունեմ պաշտպան ունենալու» ծրագիրն իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի (“STRONG CSOs” ծրագիր) փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում «Գորիսի Մամուլի Ակումբ» և «Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն» հասարակական կազմակերպությունների կոնսորցիումի կողմից։

Սույն հոդվածի բովանդակության համար պատասխանատվություն է կրում միայն «Ես իրավունքունեմ պաշտպան ունենալու» ծրագիրը, և այն որևէ ձևով չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները:

 

 

Яндекс.Метрика