Հետազոտողի մրցույթ-հրավեր

22.08.2018

«Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ն ԱՄՆ դեսպանատան կողմից ֆինանսավորվող «Օգտագործելով մեդիա գործիքները՝ բարձրաձայնել սոցիալական պաշտպանության կարիք ունեցող մարդկանց խնդիրները» ծրագրի շրջանակներում հայտարարում է Սյունիքի մարզի բժշկասոցիալական փորձաքննության ընթացքում  խոցելի խմբերի իրավունքների խախտումների մասին վկայող տեղեկություններ, փաստեր հավաքագրելու համար հետազոտողների բաց մրցույթ:

Տևողությունը` 2 ամիս
Աշխատավայրը` Հայաստան, ք. Գորիս
Ժամանակահատված`2018 թ.-ի հոկտեմբերի 1-ից մինչև 2018 թ.-ի նոյեմբերի 30

Դիմումների վերջնաժամկետ` Սեպտեմբերի  15, 2018 թ.

Պահանջվող որակավորումները

  • Հետազոտական աշխատանք կատարելու փորձառություն
  • Առողջապահության ոլորտում իրականացված նախաձեռնություններին մասնակցությունը ցանկալի է
  • Բարձրագույն կրթությունն ու լեզուների իմացությունը պարտադիր չէ 🙂

Դիմելու ընթացակարգ

Ցանկացողները պետք է իրենց ինքնակենսագրականը, ինչպես նաև հետաքրքրության նամակը (մինչև 150 բառ) ուղարկեն anahitbaghdasaryan1@gmail.com էլ. հասցեին մինչև 2018թ.-ի սեպտեմբերի 15-ը` նպատակ դաշտում նշելով «հետազոտող»:

 

 

 

Яндекс.Метрика