Հանրային պաշտպանի ծառայությունը փոխհատուցվում է պետական միջոցներով

07.08.2018

Բելլա Պետրոսյան
Հանրային պաշտպանի  գրասենյակի Սյունիքի մարզի Գորիսի նստավայրը գործում է 2006թ. հունվարից: Այն հիմնադրվել է Հայաստանի Հանրապետությունում սոցիալապես անապահով խավերին օրենքով նախատեսված կարգով ու դեպքերում անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու համար:

Գորիսում հանրային պաշտպանն է Կարմեն Սահակյանը: Ըստ advocates.am կայքի նրա մասնագիտացումն է  անձի դեմ ուղղված հանցագործություններ, անձի ազատության, պատվի և արժանապատվության դեմ ուղղված հանցագործություններ և  ընտանիքի եվ երեխայի շահերի դեմ ուղղված հանցագործություններ:

Կարմեն Սահակյանի խոսքով  այս տարիների ընթացքում   ՀՊ-ի աշխատանքի ծանրաբեռնվածությունը տարբեր է եղել: Օրինակ՝ անցած տարվա համեմատ, այս տարի հանցագործությունների թվի պակասով պայմանավորված, զբաղվածությունն էլ է նվազել: Քանի որ Կ. Սահակյանը աշխատում է 0,5 դրույք ծանրաբեռնվածությամբ,  նա նաև իրականացնում է վճարովի պաշտպանություն: Նրա խոսքով այս տարի վճարովի ծառայությունների թվի անկում նույնպես նկատվել է:  

Հարցին, թե ինպես է վերաբերվում մամուլում վերջերս շրջանառվող լուրերին՝ կապված հանրային պաշտպանի գրասենյակի լուծարման և փաստաբանների ժամավճարային կարգով անվճար օգնություն տալու հետ, Կարմեն Սահակյանը պատասխանում է, որ ՀՊ գրասենյակի աշխատանքներն ավելի արդյունավետ են: Ըստ նրա, ժամավճարային կարգով անվճար պաշտպանությունը ճիշտ չէ: Մինչ ՀՊ-ի գրասենյակի ստեղծումը ժամավճարային կարգով է անվճար իրավաբանական օգնությունը տրամադրվել, և այն ժամանակվանից արդեն անհրաժեշտություն է առաջացել գրսենյակի հիմնումն  ու աշխատանքների կարգավորումը:  

Հանրային պաշտպանի աշխատանքի ծանրաբեռնվածությունը կախված է տարածաշրջանից: Օրինակ՝ Գորիսի համեմատությամբ Սիսիանն այդ առումով ավելի թեթև է, քանի որ այնտեղ քրեական գործեր չեն քննվում: Գորիսն էլ Կապանի համեմատությամբ է ավելի թեթև, տարածքի մեծությամբ պայմանավորված հանցագործությունների թվի հետ:

Գորիսի հանրային պաշտպանի ծառայություններից օգտվում են հիմնականում զինվորական ծառայություն իրականացնողներն ու անվճարունակ անձիք:

Կարմեն Սահակյանի խոսքով, իր պաշտպանյալների մի մասի գործերը դրական ավարտ են ունեցել: Արդարացման դեպքեր չեն գրացվել, սակայն պատիժը   ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն  պայմանականորեն չկիրառելու մասին վճիռ է կայացվել  (պատիժը պայմանականորեն չկիրառել, սահմանել լրացուցիչ պատիժներ, սահմանել փորձաշրջան ՝ մեկից հինգ տարի ժամկետով):

Հանրային պաշտպանների վերաբերյալ հասարակության շրջանում կան սխալ տարծված կարծրատիպեր, որոնք կապված են նրանց անվճար ծառայություններ մատուցելու հետ: Սակայն հարկ է նշել, որ հանրային պաշտպանները ոչ թե աշխատում են անվճար, այլ պետության կողմից են ստանում իրենց  ծառայությունների մատուցման դիմաց դրույքով սահմանված աշխատավարձը:

Снимок

«Ես իրավունք ունեմ պաշտպան ունենալու» ծրագիրն իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի (“STRONG CSOs” ծրագիր) փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում «Գորիսի Մամուլի Ակումբ» և «Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն» հասարակական կազմակերպությունների կոնսորցիումի կողմից։

Սույն հոդվածի բովանդակության համար պատասխանատվություն է կրում միայն «Ես իրավունքունեմ պաշտպան ունենալու» ծրագիրը, և այն որևէ ձևով չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները:

 

 

 

Яндекс.Метрика