Հաշմանդամության կարգից զրկված քաղաքացիների գործերը հիմնականում դատարան չեն հասնում

07.08.2018

Տեղ համայնքի բնակիչ 63-ամյա Շեգունց Հայրապետը բողոքարկել և վերականգնել է իր հաշմանդամության կարգը:
Նա  6 տարի շարունակ անցել էր բժշկասոցիալական փորձաքննություն, ստացել  հաշմանդամության 3-րդ կարգ, սակայն 7-րդ տարում հերթական բժշկասոցիալական փորձաքննության ընթացքում, նրան զրկել են  կարգից՝ պատճառաբանելով, որ աշխատունակ է, սակայն  Հայրապետը  հոդերի հետ կապված խնդիրներ ունի և ստիպված է ամսական միջինը  40 հազար դրամի դեղորայք ընդունել՝ ցավերը թեթևացնելու համար: 

Խնդրի մասին տեղեկանալուց հետո Գորիսի մամուլի ակումբի փորձագետի աջակցությամբ Հայրապետը կարողացել է բողոքարկել փորձաքննության հանձնաժողողովի որոշումը և վերականգնել  հաշմանդամության կարգը:

 Հայրապետը, սակայն, այն փոքրաթիվ քաղաքացիներից է, ով օգտվել  է բողոքարկման իր իրավունքից: Պատճառները տարբեր են. հաշմանդամության կարգից զրկված քաղաքացիներից շատերը վերափորձարկման համար ի վիճակի չեն հասնել Երևան, ինչը պարտադիր է, բայց ամենակարևոր խնդիրը՝ մարդկանց իրազեկվածության  ցածր մակարդակն է. նրանցից շատերը տեղյակ չեն, բողոքարկման ընթացակարգին, իսկ հանձնաժողովները «ջանասիրաբար» թաքցնում են այդ հնարավորությունը: 

«Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի շրջանակներում ակտի բողոքարկման ընթացակարգ կա: Այստեղ շատ կարևոր է, որ այն անձը, որը տուժել է, այսինքն իրեն չի տրամադրվել համապատասխան ակտը, պետք է այդ ակտը բողոքարկի: Դա լրիվ վարչարարության շրջանակներում է»,- նշում է  «Իրավունքի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Վիոլետա Զոփունյանը և  կարևորում մարդկանց իրազեկվածությունը՝ դիմելու կարգի վերաբերյալ.  «Այստեղ բժիշկ-պացիենտ իրավահարաբերություն չի, այստեղ բժշկակական սխալի հարց չի: Ուրիշ բան, որ հետո վարչական վարույթի շրջանակներում պարզվի, որ բժիշկը սխալ ա զննումն արել և այլն, բայց դա հարցի մյուս կողմն է»-ասում է Վիոլետան:

Նրա խոսքով՝ այս բողոքարկումները հիմնականում դատարան չեն հասնում: «Բողոքներն այնքան էլ շատ չեն այս հարցով, քանի որ, քաղաքացիների բողոքարկման գործընթացի ընթացքում  հիմնականում տուժողի շահերը սկսում են պաշտպանել րավապաշտպան կազմակերպություններ կամ իրավաբաններ, որոնք տեղեկացված են օրենքներից և գործընթացից: Նման պարագայում տուժողի պահանջները բավարարում են վերափորձարկման ընթացքում հետագա խնդիրներից խուսափելու համար», — նշեց նա:

Իսկ թե առողջապահական իրավունքի վերականգման հետ կապված մինչ այժմ քաղաքացիները ինչ պահանջներով են հիմնականում դիմել դատարան, իրավապաշտպան Վ. Զոփունյանը վկայակոչեց  ՀՀ Քրեական Օրենսգիրքի 129 և 130 հոդվածները. «Որքանով հետևում եմ, նկատել եմ, որ դատարաններում հիմնականում   ծննդաբերության ընթացքում ծննդկանի կամ երեխայի մահվան դեպքով գործերն են , այսինքն բժշկական սխալին վերաբերող գործեր են», -պատասխանեց նա:

Снимок

«Ես իրավունք ունեմ պաշտպան ունենալու» ծրագիրն իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի (“STRONG CSOs” ծրագիր) փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում «Գորիսի Մամուլի Ակումբ» և «Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն» հասարակական կազմակերպությունների կոնսորցիումի կողմից։

Սույն հոդվածի բովանդակության համար պատասխանատվություն է կրում միայն «Ես իրավունքունեմ պաշտպան ունենալու» ծրագիրը, և այն որևէ ձևով չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները:

Яндекс.Метрика