ԳՄԱ-ն հայտարարում է համայնքային նախաձեռնությունների մրցույթ

27.07.2018

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի կողմից ֆինանսավորվող «Ակտիվ, պաշտպանված քաղաքացի» ծրագրի շրջանակներում հրավիրում ենք Գորիս, Տաթև և Տեղ համայնքների համայնքային ակտիվ խմբերի երիտասարդներին` մասնակցելու համայնքային նախաձեռնություններ իրականացնելու մրցույթի: Խրախուսելի է, որ նախաձեռնություններն ուղղված լինեն համայնքներում հետևյալ թեմաներով հետազոոտությունների իրականացմանը, փաստերի հավաքագրմանը, իրավիճակային տեղեկությունների հավաքագրման՝

-Երեխաների իրավունքների պաշտպանությանը՝ մասնավորապես նրանց աշխատուժի օգտագործում

-Վարկային պատմություններ

-Անվճար բուժօգնության տրամադրում

Օնլայն հայտը կարող եք լրացնել այստեղ: Դիմումների վերջնաժամկետը օգոստոսի 26-ն է: 

Մինչ այդ, կկազմակերպվի մրցույթի անցկացման ընթացքին, պահանջներին վերաբերող տեղեկատվական հանդիպում:

Նախաձեռնությունները կարող են մեկնարկել սեպտեմբերի 10-ից հետո:

Մանրամասների համար կարող եք զանգահարել 028422244, 098990731 հեռախոսահամարներով կամ գրել gorispressclub@gmail.com էլեկտրոնային հասցեով:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Яндекс.Метрика