Հուլիսի 12-ին Կապանի թիվ 7 հիմնական դպրոցում տեղի ունեցավ Համատեղ աշխատանքային խմբի (ՀԱԽ) առաջին հանդիպումը

13.07.2018

ՀԱԽ-ը ստեղծվել է Կապանի թիվ 7 դպրոցի շինարարության հանրային մշտադիտարկման համար «Կառավարության և քաղաքացիական հասարակության համագործակցության ամրապնդումը բաց կառավարման գործընկերության մեջ` հանուն հանրային ծառայությունների բարելավման» ծրագրի շրջանակներում: Աշխատանքային խմբի ստեղծման նպատակն է քննարկել շինարարության ընթացքում վերհանված խնդիրները և առաջարկել համապատասխան լուծումներ:

Հանդիպմանը ներկա էին Կապանի ՀԱԽ անդամները, մասնավորապես` կապալառու կազմակերպության, մարզպետարանի, համայնքապետարանի, Կապանի թիվ 7 հիմնական դպրոցի ադմինիստրացիայի, իրականացնող կազմակերպության՝ Գորիսի մամուլի ակումբի և ՔՀԿ ներկայացուցիչներ, համայնքային մոնիտորներ:

Քննարկման ընթացքում ներկայացվեց համայնքային մշտադիտարկողների կողմից վերհանված խնդիրները:

Վերհանված խնդիրներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով այս հղումով. https://www.developmentcheck.org/infrastructure/55

Հանդիպումից հետո համայնքային մոնիտորների հետ այցելեցիք շինհրապարակ:



Яндекс.Метрика