Երիտասարդները սպասում են համայնքի ավագանու որոշմանը

13.07.2018

Տաթև համանքի երիտասարդների նախաձեռնությամբ համայնքում ստորագրահավաք է կազմակերպվել, որով  նախատեսվում է ավագանու նիստի քննարկմանը ներկայացնել Հալիձոր բնակավայրի մշակույթի տան պատուհանների վերանորոգման հարցը։

Խմբի համար նախօրոք կազմակերպվել էր դասընթաց՝ «Համայնքի ավագանու նիստի օրակարգում հարց ընդգրկելու նախաձեռնության կազմակերպում և իրականացում» թեմայով:

Ստորագրավաքը իրականացվել է Տաթև համայնքի տասնվեց տարին լրացած  բնակիչների շրջանում /ըստ համայնքի  պաշտոնական կայքի՝6368 մարդ /: Համապատասխան թվով /148/՝  ստորագրություններ ունենալուց հետո /2%-ը` 1000-ից մինչև 10.000 բնակիչ ունեցող համայնքներում/ հարցի համառոտ պատմությունը, դրանց առաջացման պատճառները, լուծման ուղիները և այլ ընտրանքային տարբերակները  ներկայացվել են  համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանին:

Բնակիչների՝ մասնավորապես երիտասարդների  կարծիքով բնակավայրում մշակութային կյանքը չի ակտիվանում այն պարզ պատճառով, քանի որ մշակույթի  տան շենքը գտնվում է ոչ բարվոք վիճակում: Վերջերս նույն խնդրով Հալիձոր բնակավայրի վարչական ներկայացուցիչ Հասմիկ Կարագյոզյանը դիմել էր  Տաթև համայնքի ղեկավարին, պատուհանների մի մասը վերանորոգվել էր, և եթե ավագանին կողմ քվեարկի օրակարգային հարցին, մշակույթի տան պատուհաններն ամբողջությամբ կվերանորոգվեն:

«Նախաձեռնող խմբի դիմումն ուսումնասիրվել է, կազմվել է եզրակացություն, հարցը կընդգրկվի առաջիկա ավագանու նիստում»,-մեզ հետ զրույցում նշեց Տաթև համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ հանրագիրը հանրային նշանակություն ունեցող հարցերով ներկայացվող գրություն կամ պեական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության թերությունների մասին հաղորդում կամ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններիու պաշտոնատար անձանց գործունեության բարելավման, տնտեսական, քաղաքական, սոցիալականև հասարակական կյանքի այլ ոլորտներին վերաբերող հարցերի կարգավորման կամ գործող իրավակարգավորումների կատարելագործման վերաբերյալ առաջարկություն է։ 



 

Яндекс.Метрика