Կառավարության և քաղաքացիական հասարակության համագործակցության ամրապնդումը բաց կառավարման գործընկերության մեջ` հանուն հանրային ծառայությունների բարելավման

09.03.2018

«Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ն «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի և«Ինթեգրիթի Էքշն»-ի առաջնորդությամբ, «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի, «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի, և «Սոցիալ-տնտեսական քաղաքականության տարածաշրջանային հետազոտությունների ինստիտուտ» ՀԿ-ի հետ համատեղ իրականացնում է «Կառավարության և քաղաքացիական հասարակության համագործակցության ամրապնդումը բաց կառավարման գործընկերության մեջ` հանուն հանրային ծառայությունների բարելավման» ծրագիրը` Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ:

Ծրագրի խնդիրներն են`

1. Համայնքային մոնիտորների միջոցով տեղական դպրոցների վերանորոգման/վերակառուցման աշխատանքների մշտադիտարկումը` ապահովելու համար շինարարության արդյունավետ իրականացումը, սեյսմակայունության մակարդակի բարձրացումը և դրա համապատասխանությունը պայմանագրային պահանջներին և համայնքային կարիքներին:
2.Կատարելագործել հանրային ծառայություններ մատուցողների պատասխանատվությունը տեղական մակարդակում` ներգրավելով տեղական համայնքների և առանցքային պետական ինստիտուտների ներկայացուցիչներին միասնական, համագործակցային ֆորումներում և աշխատանքային խմբերում` ծառայությունների մատուցման բարեվարքության և աղքատության հաղթահարման քաղաքականությունների մշտական և պարբերաբար գնահատման համար։

Ծրագրով նախատեսված է`

1. Ստեղծել համայնքային մոնիտորների խումբ՝ կամավորական սկզբունքով, ովքեր կհետևեն Հայաստանի 20 դպրոցներում իրականացվող շինարարական աշխատանքներին՝ ապահովելով դրանց —
համապատասխանությունը պայմանագրային պահանջներին և համայնքային կարիքներին:
2.Ստեղծել Համատեղ աշխատանքային խումբ յուրաքանչյուր դպրոցի համար, որը նպատակ ունի քննարկել շինարարության ընթացքում վեր հանված խնդիրներն ու առաջարկել համապատասխան լուծումներ այդ խնդիրներին:

Գորիսի մամուլի ակումբ ՀԿ-ն իրականացնում է Կապանի թիվ 7 դպրոցի շինարարության մշտադիտարկման գործընթացները:

 

 

Яндекс.Метрика