Երեք տարի ձգձգված դատական գործի վճիռը կայացվեց  

29.06.2018

Աննա Սահակյան
ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Գորիսի նստավայրում դատավոր Դավիթ Սարգսյանի նախագահությամբ նշանակված ժամից երկուսուկես ժամ ուշացումով սկսվեց ամբաստանյալ Դ. Համբարձումյանի, Ռ. Օհանյանի, Ս. Միանսյանի, Ժ. Պողոսյանի և Է. Համբարձումյանի դատաքննությունը:

Դ. Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով Կապանի երեխաների պաշտպանության և խնամքի գիշերօթիկ հաստատության տնօրեն, յուրացրել է մոտ 4 մլն ՀՀ դրամ արժողությամբ անվադողեր, հանդերձանք, կատարել պաշտոնական կեղծիք: Սույն քրեական գործով Ռ. Օհանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կազմել է կեղծ ֆակտուրաներ, իսկ Ս. Մինասյանին, Ժաննա Պողոսյանին և Է. Համբարձումյանին՝ ելքի ֆակտուրաներ կեղծելու համար:

Ըստ Դ. Համբարձումյանի, ելնելով իր սահմանադրական իրավունքից, իր կարծիքով ներկայացրած մեղադրանքի ծավալը և գոնե 80 տոկոսը,  կարելի է համեմատել Իրավաբանական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողի վատագույն կուրսային աշխատանքի հետ: Նրա խոսքով մեղադրող կողմն իր մեղադրական եզրակացության մեջ «իրեն սարքել էր հանցագոծ, մինչդեռ ինքն իր ողջ գիտակցական կյանքի ընթացքում զբաղվել է երեխաների  իրավունքների պաշտպանությամբ»: «Ազատության մեջ ոնց եմ ինտեգրվելու, ինչպես եմ հարաբերվելու  երեխաների հետ, կամ ինչպես եմ պատասխանելու իմ երեխայի հարցին, թե որտեղ եմ եղել»- հայտաարեց նա:

Վերջին խոսքի իրավունքի ժամանակ, ամբաստանյալները միայն խնդրեցին դատավորից, որպեսզի մեղմ վերաբերվեն իրենց նկատմամբ:

Դ. Համբարձումյանի կարծիքով վերջինն խոսքի իրավունքը նման է այն իրավիճակին, երբ մարդուն մահապատժի են տանում, իր եզրափակիչ խոսքում նա նշեց, որ մարդն ազատության մեջ այս պետությանն ավելի օգտակար է, քան քրեակատարողական հիմնարկում փակված: Ինքն աշխատավոր մարդ է ու ցանկանում է ազատության մեջ իրականացնել երեխաների պաշտպանություն:

Դատարանը վճռեց Դ. Համբարձումյանին ճանաչել մեղավոր և պատիժ նշանակել  ազատազրկում՝ վեց տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման, նրան զրկելով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում նյութական պատսխանատու և ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից՝ երեք տարի ժամկետով: Ռ. Օհանյանի նկատմամբ պատիժ նշանակվեց նվազագույն աշխատավարձի երկու հարյուրապատիկի՝ երկու հարյուր հազար ՀՀ դրամի չափով՝ զրկելով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում նյութական պատսխանատու և ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից՝ մեկ տարի ժամկետով: Նույն պատիժը սահմանվեց Ս. Մինասյանին, Ժ. Պողոսյանն և Է. Համբարձումյանին:

Բավարարվեց մեղադրող Ֆ. Հովհաննիսյանի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը և ամբաստանյալ Դ. Համբարձումյանից՝ հօգուտ Հայաստանի հանրապետության պետական բյուջեի, բռնագանձվեց 4 միլիոն դրամ, որպես պետությանն պատճառված վնաս, նրանից գանձել նաև դատական ծախսերի գումարը:

Սույն քրեական գործով դատական նիստերից մեկին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով http://gorispress.am/?p=6143:

Снимок

«Ես իրավունք ունեմ պաշտպան ունենալու» ծրագիրն իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի (“STRONG CSOs” ծրագիր) փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում «Գորիսի Մամուլի Ակումբ» և «Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն» հասարակական կազմակերպությունների կոնսորցիումի կողմից։

Սույն հոդվածի բովանդակության համար պատասխանատվություն է կրում միայն «Ես իրավունքունեմ պաշտպան ունենալու» ծրագիրը, և այն որևէ ձևով չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները:

Яндекс.Метрика