Մեղադրյալը դատարանում հայտարարեց, որ նախաքննության ընթացքում խոշտանգումների է ենթարկվել

24.05.2018

29138197_2022475478073237_273636527_nՎալերիկ Մանուչարյան
Մայիսի 24-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում դատավոր Դավիթ Սարգսյանի նախագահությամբ քննվում էր դատապարտյալ Էրիկ Միխայելի Հայրապետյանի պատիժը կրելուց վաղաժամկետ ազատելու միջնորդությունը: Ռ. Կ-ն  17 տարեկան հասակում բռնաբարություն կատարելու մեղադրանքով դատապարտվել է 9 տարվա ազատազրկմամբ և ընդամենը 3 ամիս է մնացել պատժի ավարտին: Դատարանը մերժեց դատապարտյալի  վաղաժամ ազատման միջնորդությունը:Նիստին ներկա էին դատախազ Գրիգոր Մինասյանը, Գորիսի քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչ Ռոլանդ Բակունցը, անկախ հանձնաժողովի ներկայացուցիչ Ավետիկ Պետունց: Նիստին չէր ներկայացել տուժող Ա. Ս. Դատական նիստը ընթացավ լարված մթնոլորտում, քանի որ անընդհատ հակասություններ կային քրեակատարողական հիմնարկի ներկայացուցչի և դատապարտյալ Ռ. Կ.-ի կողմից արած հայտարարություններում:

Ռ. Կ-ը իրեն ընձեռնված վերջին խոսքի իրավունքից օգտվելու ժամանակ հայտարարեց, որ քննիչի մոտ խոստովանական ցուցմունք տալու ժամանակ իրեն ենթարկել են խոշտանգումների և ճնշումների, որի պատճառով գրել է այդ ցուցմունքը: Նա նաև ավելացրեց, որ իր գործով նախկին դատական նիստերում  այդ մասին հայտարարություն է արել նաև դատավորի և դատախազի ներկայությամբ, բայց իր հայտարարությանը ընթացք չի տրվել: Դատախազ Գրիգոր Մինասյանի այն հարցին, թե պատրաստ է այդ մասին նոր հաղորդում տալ, Հայրապետյանն ասաց, որ այո, սակայն դատավորի վճռից հետո հրաժարվեց հաղորդում տալուց:

Դատախազ Գրիգոր Մինասյանը, ի հակառակ դատապարտյալի, դիմում ներկայացրեց դատարան՝ պահանջելով նիստի ձայնագրությունը, Ռ. Կ-ի կողմից արված  բանավոր հայտարարությանը ընթացք տալու համար:

Снимок

«Ես իրավունք ունեմ պաշտպան ունենալու» ծրագիրն իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի (“STRONG CSOs” ծրագիր) փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում «Գորիսի Մամուլի Ակումբ» և «Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն» հասարակական կազմակերպությունների կոնսորցիումի կողմից։

Սույն հոդվածի բովանդակության համար պատասխանատվություն է կրում միայն «Ես իրավունքունեմ պաշտպան ունենալու» ծրագիրը, և այն որևէ ձևով չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները:

 

Яндекс.Метрика