Չձայնագրվող դատական նիստեր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Սիսիանի նստավայրում

18.05.2018

DSC_0641Անահիտ Բաղդասարյան
Աննա Սահակյան

129 դատական նիստ, որից  93-ը գումարի բռնագանձման պահանջով

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Սիսիանի նստավայրում, որտեղ քննվում են միայն քաղաքացիական գործեր, վերջին մեկ ամսում դատավոր Իգնատ Բեգլարյանի կողմից նշանակվել է 129 դատական նիստ, որից 93-ի հայցվոր կողմը բանկերն ու վարկային կազմակերպություններն են՝ գումարի բռնագանձման պահանջով:Մայիսի 17-ին նշանակված էր 4 դատական նիստ: Ժամը 10:00-ին նախատեսված էր քաղաքացի Արա Պողոսյանի դեմ  գումարի բռնագանձման պահանջով «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի դատական նիստը, սակայն կողմերի բացակայության պատճառով այն հետաձգվեց : Հաջորդ դատական նիստը նույն պահանջով էր.  «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ -ի կողմից ներկայացված է հայցադիմում՝ ընդդեմ Վաչիկ Գրիգորյանի, Զվարդ Բաբայանի,Էդիկ Գրիգորյանի, Վանդիկ Հարությունյանի, Վարուժան Ստեփանյանի՝ 6,784 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջով: 

«Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ –ն միջնորդություն էր ներկայացրել դատարան գործը քննել առանց իրենց ներկայացուցչի, իսկ պատասխանող Վանդիկ Հարությունյանը դատական նիստի հետաձգման  միջնորդություն էր ներկայացրել, քանի որ վճարումներ է իրականացրել և բանկը վերահաշվարկ պետք է կատարեր: Դատարանը բավարարեց միջնորդությունը և դատական նիստը հետաձգեց մինչև հունիսի 27-ը: 

Հաջորդ դատական նիստը պարտավորագրով ստանձնած պարտավորությունը կատարելու պահանջի մասին էր, որին ներկայացել էր միայն հայցվոր կողմը: 

20180517_093654«Դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակներում 2005 թ.-ից մի շարք դատարաններում ներդրվեցին ձայնագրման (SRS-Femida) համակարգեր, որոնց միջոցով կատարվում են դատական նիստերի արձանագրություններ նախկին ձեռագիր արձանագրման փոխարեն: Սիսիանի նստավայրում, սակայն նիստերը չեն ձայնագրվում, նիստերի քարտուղարը ձեռագիր արձանագրում էր ողջ դատական գործընթացը: Դահլիճում գտնվող սեղաններից մեկի անկյունում տեղադրված սարքավորումներն անսարք էին :

 Նույն ծրագրի շրջանակներում բոլոր դատատարններում տեղադրվել են նաև մոնիտոր եւ datalex կրպակ, սակայն ինչպես Սիսիանի, այնպես էլ Սյունիքի մարզի մյուս դատարաններում դրանք իրենց նպատակին չեն ծառայում:

Վերջին տարիներին դատարանների շենքեր են կառուցվել մարզի քաղաքային բնակավայրերում՝ Գորիս, Կապան և Մեղրի համայնքներում. ծրագրից դուրս է մնացել Սիսիանի դատարանը: 

20180517_122057Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Սիսիանի նստավայրը տեղակայված է խորհրդային տարիներին կառուցված շենքում, որտեղ գտնվում են նաև անձնագրային, ոստիկանության պետական պահպանության, քննչական և ճանապարհային ոստիկանության բաժինները: Շահագործումից հետո շենքը երբևէ չի բարեկարգվել, չի համալրվել նոր գույքով:

Դատարանի շենքային պայմաններն անմխիթար են. ոչ բավարար աշխատանքային սենյակներ, ջարդված գույք ու ձմռանը չջեռուցվող սենյակներ: Աշխատակիցների խոսքով՝ ձմռանը դատական նիստերի դահլիճը չի ջեռուցվում, իսկ աշխատակիցների սենյակները տաքացվում են էլեկտրական սալիկներով:

Դատարանի շենքի միակ «նորակառույցը» կարգադրիչների սենյակն է, որտեղ, սակայն, ընդամենը երկու  աթոռ է տեղավորվում:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Սիսիանի նստավայրերի դատական նիստերը
Infogram

Снимок

«Ես իրավունք ունեմ պաշտպան ունենալու» ծրագիրն իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի (“STRONG CSOs” ծրագիր) փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում «Գորիսի Մամուլի Ակումբ» և «Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն» հասարակական կազմակերպությունների կոնսորցիումի կողմից։

Սույն հոդվածի բովանդակության համար պատասխանատվություն է կրում միայն «Ես իրավունքունեմ պաշտպան ունենալու» ծրագիրը, և այն որևէ ձևով չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները:

 

Яндекс.Метрика