ՀԿ կառավարման դպրոց Գորիսում. «Հաշվետու և կայուն ՔՀԿ-ներ»

16.05.2018

14500554_1241677399186952_7355659404882967549_oԵվրասիա համագործակցություն հիմնադրամը և Գորիսի մամուլի ակումբը հրավիրում են ձեզ դիմելու ՀԿ կառավարման դպրոցին՝ «Հաշվետու և կայուն ՔՀԿ-ներ» թեմայով, քննարկելու ՀԿ քաղաքականությունների դերը՝ թափանցիկ և կայուն գործունեության համար:  

ՀԿ դպրոցի նպատակն է ուժեղացնել ՔՀԿ-ի ներքին կարողությունները՝ իրենց աշխատակարգերը կանոնավորելու, թափանցիկ և վստահելի աշխատելաոճ զարգացնելու և դոնորների հետ արդյունավետ հարաբերություններ կառուցելու համար:

Դասընթացի ընթացքում քննարկվելու են հետևյալ թեմաները. 

- Հանրային ռեսուրսներ. ՔՀԿ-ների պատասխանատվությունը դրանց հետ աշխատելիս,
- Մշակութային ընկալումներ և մի շարք կարևոր սահմանումներ. շահերի բախում, նեպոտիզմ, խարդախություն, փողերի լվացում և այլն,
- Ներքին եւ արտաքին վերահսկողություն. քաղաքականություն և ընթացակարգեր, դրանց կարևորույթունը,
- Հաճախ հանդիպող խնդիրներ հաշվետվողականության հետ:

Ցանկալի է, որ յուրաքանչյուր կազմակերպությունից մասնակցի ղեկավարը:

Մասնակիցների ճանապարհածախսը և գիշերակացը կփոխհատուցվի՝ ըստ անհրաժեշտության: Նախապատվությունը կտրվի Սյունիքում և Վայոց ձորում գործող կազմակերպություններին:

Մասնակցելու համար, անհրաժեշտ է լրացնել  ՀԿ անձնագիրը  և ուղարկել csodepo-applications@epfound.am հասցեին մինչև մայիսի 24-ը: Նամակի վերնագրում խնդրում ենք նշել «ՀԿ Կառավարման Դպրոց Գորիսում. 31.05-1.06»:

Հարցերի դեպքում զանգահարեք Լիլիթ Արզոյանին՝ 093-251591 կամ Անահիտ Բաղդասարյանին՝ 094-541261:

«ՀԿ Դեպո - Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագիրն» իրականացվում է ԱՄՆ միջազգայինզարգացման գործակալության աջակցությամբ։ Ծրագրի նպատակն է Հայաստանի քաղաքացիական հասարակության կառույցները զարգացնել այնպես, որ նրանք դառնան երկրում բարեփոխումների գործընթացներին աջակցող կայուն գործիչներ։

Bookmark and Share
Яндекс.Метрика