Ձայնագրությունը անձի անձեռնամխելիության խախտման միջո՞ց

15.05.2018

698415Անահիտ Գրիգորյան
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը դատավոր Դավիթ Սարգսյանի նախագահությամբ քննում էր Գորիս քրեակատարողական հիմնարկի՝ որպես պատժի կատարումն իրականացնող մարմնի, ինչպես նաև նույն հիմնարկի հասարակական հանձնաժողովի միջնորդագիրը դատապարտյալ Նվեր Հովակիմյանին վաղաժամկետ արձակելու մասին:

Նվեր Հովակիմյանը դատապարտվել է այն բանի համար, որ խախտելով ՃԵ կանոնները, վրաերթի է ենթարկել Ա. Տատինցյանին՝ անզգուշությամբ առաջացնելով վերջինիս մահը, այնուհետև լքել դեպքի վայրը:Դատարանը հեռացել էր որոշում կայացնելու: Այդ ընթացքում մեղադրող դատախազ Գ. Միանսյանն իմանալով, որ ձայնագրում եմ դատական նիստը, հարցրեց, թե ինչու դատարանից թույլտվություն չեմ հարցնում ձայնագրելու համար: Պարզաբանելով, որ որևէ արգելք չկա ձայնագրելու համար, մանավանդ, երբ հրապարակվում է դատական ակտի եզրափակիչ մասը, այնուամենայնիվ Մինասյանը պնդեց, որ խախտում եմ իր անձռմխելիության և գաղտնիության իրավունքը:

Այդպես էլ անհասկանալի մնաց, թե դատախազի անձեռնամխելիությունն ինչպե՞ս կարող էր խախտվել դատական նիստը ձայնագրելու ժամանակ, կամ՝ դատախազն ինչպե՞ս կարող է գաղտնիության իրավունք վկայակոչել, երբ դատարանի որոշման եզրափակիչ մասը հրապարակվում է դռնբաց պայմաններում, իսկ գործին մասնակցող դատախազի անձը չի կարող գաղտնի մնալ:  Դա նույնն է, որ դատավորը չհայտնի իր անունը՝ վկայակոչելով գաղտնիության իրավունքը:

Bookmark and Share
Яндекс.Метрика