Նոր հարթակ՝ «Իրավունքների պաշտպանության կողմնացույց»

14.05.2018

rupur

Գորիսի մամուլի ակումբի կողմից իրականացվող «Ակտիվ, պաշտպանված քաղաքացի» ծրագիրը միտված է օգնել բնակիչներին՝ պարզելու, թե պետության հետ հարաբերություններում, որտեղ են խախտվում ձեր իրավունքները, նպաստել ձեր, մասնավորապես, սոցիալական իրավունքի իրացմանը, սոցիալական ոլորտի բարեփոխումների մասին իրազեկության բարձրացմանը:

Այդ նպատակով ստեղծվել է «Իրավունքների պաշտպանության կողմնացույց» հարթակ, որի միջոցով կարող եք տեղեկանալ, թե որքանո՞վ եք պաշտպանված ձեր իրավունքներն իրացնելիս, որքանո՞վ եք տեղյակ կառավարության այս կամ այն որոշումներից, որոնց ետևում կան ձեզ տրված մի շարք արտոնություններ, որքանո՞վ եք հասկանում օրենքների էությունը, որոնք ուղղակիորեն առնչվում են ձեզ, ձեր երեխային, հաշմանդամ ընկերոջը, մյուսներին:

Ձեզ մտահոգող այս և այլ հարցեր կարող եք ուղարկել «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ, ք. Գորիս, Օրբելյանների 18/2, 0284-2-22-44, 098990731, gorispressclub@gmail.com, fb.com/gorispressclub/:

Ստացված հարցերի շուրջ համապատասխան ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ կկազմակերպվեն ֆեյսբուքյան ասուլիսներ, որոնց ընթացքում ևս կարող եք հեռախոսազանգի միջոցով նոր հարցեր ուղարկել:

Bookmark and Share
Яндекс.Метрика