«Մալա Մա». ծրագիր՝ միտված եզդի կանանց և աղջիկների դերի բարձրացմանը

25.03.2018

23843435_1511163962338621_9198076813797155967_nԱնի Ասծատրյան
«Մարդամեջ 2017» սոցիալական նորարարության հավաքի շրջանակներում իրականացվել է «Մալա Մա»  ծրագիրը, որի հիմնական նպատակն էր  նպաստել ազգային փոքրամանությունների՝ մասնավորապես եզդի կանանց և աղջիկների հանրային և համայնքային կյանքում մասնակցության մեծացմանը, հասարակության մեջ նրանց դերի բարձրացմանն ու ինքնաիրացմանը: Ծրագիրն իրականացվել է Արարատի և Արմավիրի մարզերում: 

«Մալա Մա» ծրագիրի նախաձեռնողները հանդիպումները մեկնարկվեցին եզդիական համայնքի երիտասարդ ներկայացուցիչների, ինչպես նաև ուսուցիչների հետ հանդիպումներով:Ինտերակտիվ խաղի միջոցով անցկացվեցին Մեդիա գրագիտության դասընթացներ, քննարկումներ: Ծրագրում ընդգրկված մասնակիցները գիտելիքներ ստացան նաև քաղլրագրության, բացատրական լրագրության, մարդու իրավունքների մասին: 

Հետագա հանդիպումների ժամանակ քննարկվեցին հաջողված պատմությունները, որոնց հերոսները եզդի երիտասարդներ են:

24293893_1519954284792922_2976320530512352652_n«Մալա Մա»  ծրագրի ընթացքում անցկաց նաև «Մեծահասակների կրթություն-ոչ ֆորմալ կրթություն» թեմայով դասընթաց, որին մասնակցում էին  ծրագրի ակտիվ խմբի երիտասարդներ, Արարատի և Արմավիրի Ինֆոտան այլ շահառուներ: Դասընթացից ստացած գիտելիքները գործնականում կիրառելը եզդի երիտասարդենրի համար կյանքի նկատմամբ փոփոխություն կդիտվի:

Մալա Մա ծրագրի եզրափակիչ միջոցառման ժամանակ Արմավիրի և Արարատի մարզերի Տանձուտ, Արգավանդ, Եղեգնուտ, Մրգաշատ և Արարատ համայնքների եզդի երիտասարդները հյուրընկալվել էին Եվրասիա համագործակցության հիմնադրամում, իսկ հանդիպման երկրորդ մասն անցավ ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:

25659766_2119076124773017_1548285312695256497_nԵՀՀ-ում ինտերակտիվ դասընթաց խաղի միջոցով երեխաներին պատմեցին իրենց իրավունքների մասին,կարդացին հեքիաթներ, քննարկեցին այդ հեքիաթների հերոսների խախտված իրավունքները, փորձեցին հիշել նման դեպքեր, որոնք իրենց հետ են պատահել:

«Դժվարություններ, բնականաբար, կային, հիմնական խնդիրը ծնողների արձագանքն էր, նրանք արգելում էին երեխաներին մասնակցել դասընթացներին: Խնդիրը լուծելու համար մենք անհատական հանդիպումներ ունեցանք ընտանիքների հետ, զրույցների միջոցով բացատրեցինք, թե որն է ծրագրի նպատակը, ինչ ենք մենք նախատեսում դրանով. մեզ հաջողվեց հաղթահարել բացասական նախատրատրամադրվածությունը»,-ասում է «Մալա Մա» ծրագրի նախաձեռնող խմբի անդամ Ուսո Նադոյանը:

25659298_2120208681326428_5781924887103248162_nՈւսոն կարծում է, որ ծրագիրը հաջողված է, և դրա ապացույցն այն է, որ ծրագրի մասնակիցները ցանկություն են հայտնել շարունակել իրականացված նախաձեռնությունների շարքը, հատկապես՝ դասընթացներ: «Երեխաներն իրենք նշում են, որ սկսել են ավելի ազատ շփվել ծնողների հետ, խոսել նախկինում եզդի ընտանիքներում «արգելված» թեմաներից»,-ասում են նախաձեռնողները:

Ծրագրի արդյունքում եզդի երիտասրդները՝ մասնավորապես աղջիկները տեղեկացան իրենց իրավունքների մասին, դարձան առավել իրազեկ, կյանքի նկատմամբ փոփոխություն անելու մոտիվացիա ձեռք բերեցին, նոր կարողություններ զարգացրին, որոնք էլ կնպաստեն հասարակության լիիրավ անդամ դառնալուն:

 

Bookmark and Share
Яндекс.Метрика