Դասընթացի հրավեր Գորիս համայնքի երիտասարդների համար

04.04.2018

12Ֆրանս-հայկական IRAPA հարթակի կողմից ֆինանսավորվող «Զբոսաշրջության կրեատիվ դրամաշնորհի» շրջանակներում Գորիսի մամուլի ակումբի և Գորիսի զբոսաշրջության տեղեկատվական կենտոնի կողմից իրականացվող  «Իմ համայնքի նոր բացահայտումները» ծրագիրը հրավիրում է Գորիս համայնքի երիտասարդներին մասնակցելու մեկօրյա վերապատրաստման դասընթացի:

 Դասընթացի թեմաներն են՝

«Լուսանկարչության հիմնական սկզբունքները»

«Ինչպես բացահայտել իմ  համայնքի ժառանգությունը»

«Հայկական ավանդական խոհանոցի բաղադրատոմսերը»

Դասընթացի արդյունքում երիտասարդները կծանոթանան լուսանկարչության հիմնական կանոններին, կճանաչեն սեփական համայնքի նյութական ու ոչ նյութական ժառանգությանը և Գորիս համայնքին բնորոշ հիմնական ավանդական ուտեստներին, որից հետո երիտասարդներին իրենց  բնակավայրում կտրամադրվի գործնական գիտելիքներ և իրենց ձեռք բերած գիտելիքների կիրառման հնարավորություն: 

Իրականացման վայրը՝ քաղաք Գորիս:

Դասընթացի տևողությունը՝ 6 ժամ՝ ներառյալ ընդմիջումները:

Դիմելու վերջնաժամկետը ս/թ ապրիլի 12-ն է: 

Դասընթացին մասնակցելու համար անցնել հետևյալ հղումով՝ https://goo.gl/AQtq73

Բնակավայրերից ժամանած մասնակիցների ճանապարհածախսը կփոխհատուցվի:

Խնդրում ենք հաշվի առնել, որ կապ կհաստատվի միայն ընտրված թեկնածուների հետ:

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք կապվել Անահիտ Բաղդասարյանի հետ / anahitbaghdasaryan1@gmail.com , 094-54-12-61 /:

Bookmark and Share
Яндекс.Метрика