Համայնքային մշտադիտարկողների վերապատրաստում

03.04.2018

30070785_1563209247129608_1949875075_oԱննա Սահակյան
«Կառավարության և քաղաքացիական հասարակության համագործակցության ամրապնդումը բաց կառավարման գործընկերության մեջ` հանուն հանրային ծառայությունների բարելավման» ծրագրի շրջանակներում մարտի 30-ին և 31-ին Կապան քաղաքում տեղի ունեցավ Կապանի թիվ 7 դպրոցի համայնքային մշտադիտարկողների վերապատրաստում:

29955593_1563254247125108_2030460073_oՎերապատրաստման նպատակն է համայնքային մոնիտորների միջոցով ապահովել Կապանի թիվ 7 դպրոցի  վերակառուցման աշխատանքների արդյունավետ իրականացումը:

Վերապատրաստման ընթացքում համայնքային մշտադիտարկողները ծանոթացան բարեվարքության բանաձևին ու դրա կարևորությանը, ինչպես նաև առցանց DevelopmentCheck գործիքին և կիրառությանը:

Երկօրյա դասընթացից ստացած գիտելիքները կիրառելու համար մշտադիտարկողները այցելեցին շինհրապարակ և տեղում  ծանոթացան շինարարական աշխատանքներին: Իրենց հուզող հարցերի պատասխանները մշտադիտարկողները ստացան շինարարական ընկերության աշխղեկից:

 

 

Яндекс.Метрика