Մեղադրյալը հրաժարվում է հանրային պաշտպանից

22.03.2018

29138197_2022475478073237_273636527_nԱնահիտ Գրիգորյան
ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Գորիսի նստավայում  շարունակվում է Վանիկ Պապիկի Եփրեմյանի և  Արմեն Բարիսի Սարգսյանի  քրեական գործով դատավարությունը:

Վ. Եփրեմյանին և Ա. Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2017 թ ի հունիսի 13-ին Արմեն Սարգսյանի վարած ավտոմեքենայով Գորիսից Երևան ուղևորվելիս, ժամը 18:00-ի սահմաններում ավտոճանապարհին, բացահայտ հափշտակություն կատարելու հանկարծակի ծագած դիտավորությամբ ավտոմեքենայի ընթացքի ժամանակ հոտից հափշտակել է մոտ 10 կգ քաշ ունեցող մեկ գլուխ գառ և Արմեն Սարգսյանի օժանդակությամբ ավտոմեքենայով դիմել է փախուստի:
Դատական  նիստին ներկայացել են  մեղադրող  Գրիգոր Մինասյանը, հանրային պաշտպան Լուսինե Սահակյանը և ամբաստանյալ Վանիկ Եփրեմյանը, ում պահանջով դատական նիստին մասնակցում էր նաև թարգմանիչ Իրինա Գրիգորյանը: Ի դեպ, չնայած թարգմանչի ներկայությանը, ամբողջ դատական նիստում մեղադրյալը հայերենով պատասխանում էր իր հասցեին ուղղված հարցերին:

Դատավոր Դավիթ Սարգսյանը  մեղադրյալ Վանիկ Եփրեմյանին հացրեց թե նախաքննական մարմնին ինչու չի տեղեկացրել բնակության վայրի փոփոխության հասցեի մասին այն դեպքում, եթե ստորագրել է քաղաքից չհեռանալու և բնակության վայրի մասին փոփոխության դեպքում տեղեկացնելու մասին փաստաթուղթը, Եփրեմյանը նշեց,  որ տեղյակ չի եղել կամ էլ  լավ չի հասկացել:

Մյուս ամբաստանյալ Արմեն Բարիսի Սարգսյանից տեղեկություն ևս չկար իսկ բերման ենթարկելու որոշումը չի կատարվել, քանի որ նշված հասցեում չի բնակվում:

Մեղադրող Գ. Մինասյանը  նշեց, քանի որ մեղադրյալներից  Ա.Սարգսյանը  չի ներկայացել դատական գործընթացին, մյուս նիստին կմիջնորդի խափանման միջոցը փոխելու, գործը առանձնացնելու,  առանձին-առանձին քննելու մասին: Մեղադրողի խոսքով հաջորդ դատական նիստին Վանիկ Եփրեմյանի ներկայությունը չապահովելու դեպքում կդիմի իրավապահ մարմիններին:

Մեղադրողը նաև հայտարարեց, քանի որ Վանիկ Եփրեմնյանը մեղադրական եզրակացության պատճենը  ոչ հայերենով, ոչ ռուսերենով չի ստացել, առաջարկում է հետաձգել դատական նիստը:
Դատական նիստի ավարտից առաջ մեղադրյալ Վանիկ Եփրեմյանը հայտարարեց, որ հրաժարվում է հանրային պաշտպանից և չի ցանկանում, որ  իր շահերը պաշտպանի Լուսինե Սահակյանը:

Снимок

 

 

 

 

«Ես իրավունք ունեմ պաշտպան ունենալու» ծրագիրն իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի (“STRONG CSOs” ծրագիր) փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում «Գորիսի Մամուլի Ակումբ» և «Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն» հասարակական կազմակերպությունների կոնսորցիումի կողմից։

Սույն հոդվածի բովանդակության համար պատասխանատվություն է կրում միայն «Ես իրավունքունեմ պաշտպան ունենալու» ծրագիրը, և այն որևէ ձևով չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները:

Яндекс.Метрика