Համայնքային մշտադիտարկողների հավաք

14.03.2018

performance-monitoring«Կառավարության և քաղաքացիական հասարակության համագործակցության ամրապնդումը բաց կառավարման գործընկերության մեջ` հանուն հանրային ծառայությունների բարելավման» ծրագրի շրջանակներում «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ն հայտարարում է Կապան համայնքի թիվ 7 դպրոցի շինարարական աշխատանքների մշտադիտարկող խմբի (մոնիթորների խումբ) անդամների հավաքագրում։ Մշտադիտարկող խումբը կգործի կամավորության սկզբունքով։


ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

- Ներգրավված լինել համայնքային կյանքում

- Հետևել դպրոցներում իրականացվող շինարարական աշխատանքներին

- Պահպանել տեխնիկական անվտանգության կանոնները շինարարական հրապարակում

- Ուսումնասիրել նախագիծը և շինարարական ընթացքին առնչվող փաստաթղթերը

- Վեր հանել հնարավոր խնդիրները՝ կապված շինարարական աշխատանքների հետ

- Մասնակցել Համատեղ աշխատանքային խմբերի հանդիպումներին, որտեղ քննարկվելու են վերհանված խնդիրները և համապատասխան որոշումներ են կայացվելու տեղական ինքնակառավարման մարմինների, տարածաշրջանային կառավարման մարմինների, դպրոցի ադմինիստրացիայի և այլ շահագրգիռ կողմերի ու շահառուների հետ (բնակիչներ, ծնողներ, աշակերտներ և այլն):

ՄՈՆԻՏՈՐԻ ՊՐՈՖԻԼ

Որպես ներառական կազմակերպություն՝ մենք խրախուսում ենք բոլոր նրանց, ովքեր

- հետաքրքված են,

- արժևորում են բազմազանությունը,

- ունեն տարբեր փորձ և հմտություններ,

- պատասխանատու են,

- տիրապետում են հաղորդակցման հմտություններին

- թիմում աշխատելու և համագործակցելու ունակություն ունեն

- 13 տարեկանից բարձր են (ծնող, շրջանավարտ, դպրոցական, ուսուցիչ, համայնքի կամ մարզի բնակիչ):

ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ

- Մշտադիտարկում իրականացնելու փորձ

- Գիտելիքների, կարողությունների և հմտությունների զարգացում (տեղական ինքնակառավարման, ինտերնետ տեխնոլոգիաների, հաղորդակցության և այլ ոլորտներում)

- Ակտիվ մասնակցություն համայնքային կյանքում, համայնքի զարգացմանն ուղղված ծրագրերում, որոշումների կայացման գործընթացում

- Ճանաչում համայնքի բնակիչների, ՏԻՄ-ի շրջանում:

ՈՎՔԵՐ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԴԻՄԵԼ

- Կապանի թիվ 7 դպրոցի ադմինիստրացիայի հետ փոխկապակցված անձիք,

- Կապանի թիվ 7 դպրոցում շինարարություն իրականացնող շինարարական կազմակերպության, շինարարների հետ փոխկապակցված անձիք,

- Պետական կառավարման համակարգի (մարզպետարան, քաղաքապետարան) աշխատակիցներ:

Ծրագրի մասին մանրամասն կարող եք կարդալ այստեղ՝   http://gorispress.am/?p=5975

Դիմել կարող եք՝ լրացնելով հայտադիմումը:

Դիմելու վերջնաժամկետ՝ մարտի 21:

Հարցերի դեպքում դիմեք Գորիսի մամուլի ակումբ,

Հասցե՝ ք․ Գորիս, Օրբելյանների  18/2,

Հեռ․՝ 028422244 +37498990731,

էլ․ հասցե՝  gorispressclub@gmail.com

 

Ծրագիրն իրականացնում է «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ն Արմավիրի զարգացման կենտրոն հասարակական կազմակերպության (ԱԶԿ ՀԿ) և   Ինթեգրիթի Էքշնի առաջնորդությամբ, Մարտունու կանանց համայնքային խորհրդի, ՀԿ Կենտրոնի և Սոցիալ-տնտեսական քաղաքականության տարածաշրջանային հետազոտությունների ինստիտուտի հետ համատեղ՝ Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ:

Bookmark and Share
Яндекс.Метрика