Կառավարության և քաղաքացիական հասարակության համագործակցության ամրապնդումը բաց կառավարման գործընկերության մեջ` հանուն հանրային ծառայությունների բարելավման

20.02.2018

29187127_1542932352490631_3813334284811370496_n«Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ն «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի և   «Ինթեգրիթի Էքշն»-ի առաջնորդությամբ, «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի, «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի և «Սոցիալ-տնտեսական քաղաքականության տարածաշրջանային հետազոտությունների ինստիտուտ» ՀԿ-ի հետ համատեղ իրականացնում է «Կառավարության և քաղաքացիական հասարակության համագործակցության ամրապնդումը բաց կառավարման գործընկերության մեջ` հանուն հանրային ծառայությունների բարելավման» ծրագիրը` Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ:

Ծրագրի խնդիրներն են`

- Համայնքային մոնիտորների միջոցով  տեղական դպրոցների վերանորոգման/վերակառուցման աշխատանքների մշտադիտարկումը` ապահովելու համար շինարարության արդյունավետ իրականացումը, սեյսմակայունության մակարդակի բարձրացումը և դրա համապատասխանությունը պայմանագրային պահանջներին և համայնքային կարիքներին:

- Կատարելագործել հանրային ծառայություններ մատուցողների պատասխանատվությունը տեղական մակարդակում` ներգրավելով տեղական համայնքների և առանցքային պետական ինստիտուտների ներկայացուցիչներին միասնական, համագործակցային ֆորումներում և աշխատանքային խմբերում` ծառայությունների մատուցման բարեվարքության և աղքատության հաղթահարման քաղաքականությունների մշտական և պարբերաբար գնահատման համար։

Ծրագրով նախատեսված է`

-ստեղծել համայնքային մոնիտորների խումբ՝ կամավորական սկզբունքով, ովքեր կհետևեն Հայաստանի 20 դպրոցներում իրականացվող շինարարական աշխատանքներին՝ ապահովելով դրանց համապատասխանությունը պայմանագրային պահանջներին և համայնքային կարիքներին

-ստեղծել Համատեղ աշխատանքային խումբ յուրաքանչյուր դպրոցի համար, որը նպատակ ունի քննարկել շինարարության ընթացքում վեր հանված խնդիրներն ու առաջարկել համապատասխան լուծումներ այդ խնդիրներին

Գորիսի մամուլի ակումբը համակարգում է Սյունիքի մարզի Կապանի թիվ 7 դպրոցի շինարարության մշտադիտարկման գործընթացը:
IA_disclaimer

Bookmark and Share
Яндекс.Метрика