Կապանի թիվ 7 դպրոցի շինարարությունը՝ քաղհասարակության ուշադրության առարկա

06.03.2018

28537860_1606573706062852_477503570_nԱննա Սահակյան
«Կառավարության և քաղաքացիական հասարակության համագործակցության ամրապնդումը բաց կառավարման գործընկերության մեջ` հանուն հանրային ծառայությունների բարելավման» ծրագրի շրջանակներում Կապանում տեղի ունեցավ  Երկխոսության ֆորում, որի ընթացքում ներկայացվեցին ծրագրի խնդիրները, որոնց թվում՝ համայնքային մոնիտորների միջոցով տեղական դպրոցների վերանորոգման/վերակառուցման աշխատանքների մշտադիտարկում՝ ապահովելու համար շինարարության արդյունավետ իրականացում, սեյսմակայունության մակարդակի բարձրացում և դրա համապատասխանությունը պայմանագրային պահանջներին, համայնքային կարիքներին։28829066_1606573699396186_2111841047_nԾրագրով նախատեսվում է Կապանում կամավորական սկզբունքով ստեղծել համայնքային մոնիտորների խումբ, ովքեր կհետևեն քաղաքի թիվ 7 դպրոցում իրականացվող շինարարական աշխատանքներին՝ ապահովելով դրանց համապատասխանությունը պայմանագրային պահանջներին և համայնքային կարիքներին:

Ֆորումից հետո ծրագրի նախաձեռնող խումբը այցելեց դպրոցի շինհրապարակ, ծանոթացավ շինարարության ընթացքին:        

Ծրագիրը, որը ֆինանսավորում է Ասիական զարգացման բանկը, իրականացվում է «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության  և «Ինթեգրիթի Էքշնի» առաջնորդությամբ, «Գորիսի մամուլի ակումբի», «Սոցիալ-տնտեսական քաղաքականության տարածաշրջանային հետազոտությունների ինստիտուտի», «ՀԿ Կենտրոնի», «Մարտունու կանանց համայնքային խորհրդի» հետ համատեղ:

28741428_1606573689396187_1561444106_n

 

 

 

Яндекс.Метрика