Մեկ տարվա ընթացքում Սիսիանի հանրային պաշտպանի մասնակցությամբ քննվել է դատական 6 գործ

27.02.2018

28547530_1595419223846668_962982720_oԱննա Սահակյան
Հայաստանի Հանրապետությունում Հանրային պաշտպանի գրասենյակը հիմնադրվել է 2006թ.-ին՝ սոցիալապես անապահով խավերին օրենքով նախատեսված կարգով ու դեպքերում անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու համար։

ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի հանրային պաշտպան Լուսինե Սահակյանը տարածքային գրասենյակում աշխատում է 2016թ-ից, 0.25 դրույքով և սպասարկում է Սիսիան և Գորայք համայնքների բնակչությանը /32417բնակիչ/:Ըստ Լուսինեի, Կապանի և Գորիսի տարածաշրջանների համեմատ, Սիսիանում հանրային պաշտպանի ներգրավվածությամբ դատական գործերի թիվը մեծ չէ, ինքը ծանրաբեռնված չէ, և քառորդ դրույքաչափը բավարար է: Նրա կարծիքով հանրային պաշտպանի, այսպես կոչված, ցածր պահանջարկը պայմանավորված է այն հանգամանքով, որ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սիսիանի նստավայրում քրեական գործեր չեն քննվում. հանրային պաշտպանը հիմնականում մասնակցում է նախաքննությանը, դատական նիստերին մասնակցում են Գորիսի կամ Կապանի հանրային պաշտպանները: Որոշ դեպքերում, վերջիններիս ծանրաբեռնվածության պատճառով, ինչպես Լուսինեն է նշում, ինքը մասնակցում է նաև նիստերին:

Վերջին մեկ տարվա ընթացքում հանրային պաշտպանի մասնակցությամբ քննվել է վեց գործ, կան նաև այնպիսիք, որոնց քննությունը դեռևս ընթացքի մեջ են:

Քաղաքացիները հիմնականում դիմում են ամուսնալուծության, ալիմենտի, հայրության ճանաչման խնդիրներով: Իրավաբանական աջակցությունից բացի, հանրային պաշտպանը երբեմն նաև խորհուրդներ է տալիս, օրինակ, ամուսնալուծության համար դատարան դիմած զույգերին, հորդորելով շտապ որոշումներ չկայացնել, ինչը, Լուսինեի խոսքով հաճախ դրական ավարտ է ունենում:

Հարցին, թե բնակիչները վստահում են հանրային պաշտպանին, և արդյոք մարդիկ կասկածում են, որ անվճար աջակցությունը կարող է պակաս արդյունավետ լինել, հանրային պաշտպանը պատասխանում է, որ հիմա մարդկանց իրազեկվածության աստիճանը բարձրացել է, և քաղաքացիներից շատերը համոզված են, որ որևէ տարբերություն չկա իրավունքների պաշտպանության առումով, ինքն է վճարում, թե՝ պետությունը:

Untitled

«Ես իրավունք ունեմ պաշտպան ունենալու» ծրագիրն իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի (“STRONG CSOs” ծրագիր) փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում «Գորիսի Մամուլի Ակումբ» և «Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն» հասարակական կազմակերպությունների կոնսորցիումի կողմից։

Սույն հոդվածի բովանդակության համար պատասխանատվություն է կրում միայն «Ես իրավունք ունեմ պաշտպան ունենալու» ծրագիրը, և այն որևէ ձևով չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները:

 

Bookmark and Share
Яндекс.Метрика