400 հազար դրամ՝ վարձատուի վնասը վերականգնելու համար

26.02.2018

DSC_1947Շահանե Գևորգյան
ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Գորիսի նստավայում կայացած դատական նիստում քննվում էր Հարթաշեն գյուղի բնակիչ Աննա Մկրտչյանի և Արարատ քաղաքի բնակիչ Գևորգ Ալոյանի գործը, ըստ որի մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ի 2-րդ մասով այն բանի համար, որ Աննան և Գևորգը 2015 թվականի դեկտեմբերից սկսած համատեղ ժամանակավոր բնակություն են հաստատել Սիսիան քաղաքում և վարձակալությամբ  բնակվել Թամարա Աղաբեկյանի բնակարանում՝ վերջինիս  դուստրերի ՝ Արաքսյայի և Քրիստինեի հետ:Ըստ  քննվող դատական գործի, բնակության ընթացքում Աննա Մկրտչյանը, վարձատուի բնակարանից  սպիտակեղեն է գողացել և վաճառել՝ սնունդ գնելու նպատակով:

Նախաքննության ընթացքում Աննան հերքել է, որ ինքը սպիտակեղեն է վերցրել, ասելով, թե Թամարայի դուստր Արաքսյան է գողացել. «Այդտեղ բնակվելու ժամանակ չեմ հիշում, որ օրը, գնացի խանութ, որ լիցքավորման քարտ գնեմ, այդ ժամանակ Թամարայի աղջիկը հայտնեց, որ ցանկանում է իր հետ գնալ խանութ և զգեստապահարանից վերցնելով մեկ կոմպլեկտ սպիտակեղեն, ասաց, որ տանում է վաճառի: Ես ու նրա քույր Քրիստինեն դեմ Էինք նրա որոշմանը, սակայն ասաց, հո չեն թողի որ քրոջ՝ Քրիստինեի երեխաները սոված մնան և նրա հետ գնաց խանութ՝ 2500 դրամով փոխանակելով՝ սնունդ վերցրեց:

Դատարանում Աննան հրաժարվեց պատասխանել դատավոր Գրիգոր Մինասյանի հարցերին: Քանի որ Գևորգ Ալոյանը անցյալ տարի մահացել է, դատարանում ընթերցվեց նրա նախաքննության ընթացքում տրված ցուցմունքը, ըստ որի Գևորգը հերքում էր իր մասնակցությունը գողության մեջ:

Դատախազ Գրիգոր Մինասյանը ներկայացրեց այն փաստը, որ խանութի վաճառողուին նշել է, որ այդ սպիտակեղենը իրեն վաճառել է Աննա Մկրտչյանը: Գործով տուժող  Թամարա Աղաբեկյանը նշել է, որ  իրեն 700 հազար դրամի վնաս են հասցրել:

Աննա Մկրտչյանը շահերը դատարանում պաշտպանում է՝ հանրային պաշտպան Կարմեն Սահակյանը, նա ներկայացրեց, որ ամբաստանյալը անչափահաս երեխա ունի և առաջարկեց որպեսցի դատարանի որոշումը մեղմացուցիչ լինի նրա նկատմամբ:

Դատարանը Աննա Մկրտչյանին մեղավոր ճանաչեց Քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1 և 2 կետերի համաձայն և տուգանք նշանակեց 400 հազար դրամի չափով, որը պետք է վճարվի մեկ տարվա ժամանակահատվածում:

Untitled

 

 

«Ես իրավունք ունեմ պաշտպան ունենալու» ծրագիրն իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի (“STRONG CSOs” ծրագիր) փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում «Գորիսի Մամուլի Ակումբ» և «Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն» հասարակական կազմակերպությունների կոնսորցիումի կողմից։

Սույն հոդվածի բովանդակության համար պատասխանատվություն է կրում միայն «Ես իրավունք ունեմ պաշտպան ունենալու» ծրագիրը, և այն որևէ ձևով չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները:

 

 

 

Bookmark and Share
Яндекс.Метрика