Հանրային քննարկում Տեղ համայնքում

26.02.2018

28535716_2008429639477821_899690249_nԱրմինե Աղաբեկյան
Խոշորացված Տեղ համայնքում կայացավ 2017թ-ի  տարեկան բյուջեի հաշվետվության ներկայացում, 2018թ-ի ծրագրային  բյուջեում կատարված փոփոխությունների վերաբերյալ  հանրային բաց քննարկում: Քննարկմանը ներկա էին ՏԻՄ աշխատակիցներ, համայնքի բնակիչներ, ՀԿ ներկայացուցիչներ:

Համայնքապետարանի գլխավոր մասնագետ-հաշվապահը ներկայացրեց 2017թ-ի բյուջեի կատարողականը, իսկ Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը ներկաների քննարկմանը ներկայացրեց 2018թ-ին նախատեսվող ծրագրային աշխատանքները և հունվար-փետրվար ամիսներին համայնքի ֆոնդային բյուջեից /27մլն420հազ.դրամ/ կատարված ներդրումները: 28458836_2008429636144488_2040418781_nՇվեյցարական զարգացման հիմնադրամի ծրագրով  տրամադրած 271մլն  դրամի շրջանակներում նախատեսվում է ձեռք բերել 9 միավոր տեխնիկա:Համայնքում հիմնվել է համայնքային ոչ առևտրային կազմակերպություն /ՀՈԱԿ/, որի բյուջե կուղղվի ձեռք բերված տեխնիկայի սպասարկումից  ստացված եկամուտները:

Կարևորվեց աղբահանության կանոնավոր կազմակերպումը Տեղ համայնքի բնակավայրերում: Համայնքի ղեկավարի խոսքով այս աշխատանքները ավելի արդյունավետ են լինելու առաջիկայում, քանի որ բյուջեի մեկ այլ  բաղադրիչով նախատեսվում է ձեռք բերել սեղմիչ աղբահավաք մեքենա և աղբամաններ, որոնք կտեղադրվեն համայնքի բոլոր բնակավայրերում:

 

Яндекс.Метрика