Դատական նիստը չի կայացել առանց այդ մասին ծանուցելու

21.02.2018

Скриншот 2018-02-22 11.57.49
www.datalex.am  դատական տեղեկատվական համակարգի տեղեկությամբ փետրվարի 21-ին, ժամը   15:00-ին նշանակված էր  Էդգար Համբարձումյանի գործով դատական նիստը, որը, սակայն, չկայացավ: Այդ ժամին նույն դահլիճում տեղի էր ունենում մեկ այլ նիստ, որի մասին www.datalex.am-ում տեղեկատվություն հրապարակված չէր:

Էդգար Համբարձումյանին  մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օժանդակել է Դ.Համբարձումյանին կազմել կեղծ ելքի ֆակտուրաներ: Նույն գործով որպես ամբաստանյալներ ներգրավված են նաև Դավիթ Համբարձումյանը, Ռադիկ Օհանյանը, Սիրվարդ Մինասյանը ,Ժաննա  Պողոսյանը:

Դատարանում էր միայն Ժաննա Պողոսյանի հանրային պաշտպան Կարմեն Սահակյանը, ով մեզ հետ զրույցում ասաց, որ տեղյակ էր  իր պաշտպանյալի բացակայելու մասին, բայց  սպասում էր նիստի կայացմանը:

Մոտ երկու ժամ անց  դատարանի աշխատակիցները ոչ պաշտոնապես մեզ տեղեկացրին, որ դատական նիստ չի կայանա, իսկ դատարանի ծանրաբեռնվածության պատճառով այն պաշտոնապես չի հայտարարվի:  Նույն աղբյուրների համաձայն դատական նիստը հետաձգվել է մինչև մարտի 30-ը:

Untitled

«Ես իրավունք ունեմ պաշտպան ունենալու» ծրագիրն իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի (“STRONG CSOs” ծրագիր) փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում «Գորիսի Մամուլի Ակումբ» և «Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն» հասարակական կազմակերպությունների կոնսորցիումի կողմից։

Սույն հոդվածի բովանդակության համար պատասխանատվություն է կրում միայն «Ես իրավունք ունեմ պաշտպան ունենալու» ծրագիրը, և այն որևէ ձևով չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները:

 

Яндекс.Метрика