Դատական նիստերի հետաձգում՝ որոնցից մեկը թարգմանչի բացակայության պատճառով

21.02.2018

DSC_1942ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Գորիսի նստավայում փետրվարի 21-ին նշանակված 3 դատական նիստ հետաձգվեց կողմերի բացակայության պատճառով:

Իրանի իսլամական հանրապետության քաղաքացիներ Ամիր Քանանիարաղիինի և Համիդեհ Շայսեթեհի գործով դատական նիստը հետաձգվեց մինչև մարտի 28-ը, քանի որ մեղադրող կողմն ու թարգմանիչը չէին ներկայացել: Մեղադրող կողմը չէր ներկայացրել չներկայանալու պատճառը: Դատավոր Դավիթ Սարգսյանի խոսքով՝ «դատարանը չի կարող գնահատել մեղադրող կողմի չներկայանալու հիմքերը հարգելի են թե՝ ոչ, բայց դատական նիստը նման պայմաններում չի կարող շարունակվել»:

Ամբաստանյալ Ամիր Քանանիարաղիի և Համիդեհ Շայսեթեհինի շահերը դատարանում պաշտպանում են  հանրային պաշտպաններ Կարմեն Սահակյանը և Լուսինե Սահակյանը:Ամբաստանյալներին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 267.1 հոդվածի 4-րդ մասի, 1-ին կետով, այն բանի համար, որ նրանք ընկերոջ` Մոամմադռեզա Ֆահրանիի հետ գալով նախնական հանցավոր համաձայնության, Մոհամմադռեզա Ֆահրաննի կողմից ապօրինի ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով 2692.12 գրամ քաշով մեթամֆետամին և 2172 գրամ քաշով հերոին տեսակի թմրամիջոցները պահել են 3 ճամպրուկներում նախապես պատրաստված թաքստոցներում, որից հետո ուղևորվել են հայ իրանական սահման, որտեղ ԻԻՀ սահմանապահներն արգելել են Մոհամմադռեզա Ֆահրաննի ելքն իրանից, իսկ նրանք 2017 թվականին հունիսի 8-ին մուտք են գործել Հայաստան և ուղղակի դիտավորությամբ, ՀՀ մաքսային հսկողությունից թաքցնելով, ՀՀ պետական սահմանով տեղափոխել առանձնապես խոշոր չափերով վերոհիշյալ թմրամիջոցները, հետագայում իրացման նպատակով, պահել և փոխադրել ՀՀ տարածքով: 


DSC_1947
Դատական մյուս նիստը ևս հետաձգվեց, քանի որ ամբաստանյալներ Վանիկ Եփրեմյանն ու  Արմեն Սարգսյանը չէին ներկայացել դատական նիստին: Նախորդ դատական նիստին ամբաստանյալներին բերման ենթարկելու որոշում էր կայացվել, սակայն ոստիկանությունից ստացված գրության համաձայն, վերջիններս նշված հասցեներում չեն բնակվում: Մեղադրող Գրիգոր Մինասյանը առաջարկեց ամբաստանյալների հասցեները ճշտել նախ անձնագրային բաժնից և նորից բերման ենթարկելու որոշում կայացնել:

Վանիկ Եփրեմյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ օրենսգրքի 176 հոդվածով այն բանի համար, որ նա 2017 թվականի հունիսի 13-ին` Արմեն Սարգսյանի վարած ավտոմեքենայով Գորիսից Երևան ուղևորվելիս հոտից հափշտակել է մոտ 10 կգ քաշ ունեցող մեկ գլուխ գառ և Արմեն Սարգսյանի օժանդակությամբ ավտոմեքենայով դիմել փախուստի:

Ամբաստանյալ Արարատ Կարապետյանի գործով դատական նիստը հետաձգվեց կողմերի բացակայության պատճառով, սակայն նրա պաշտպանը ծանուցում էր ուղարկել դատարան՝ տեղեկացնելով, որ իր պաշտպանյալը առողջական խնդիրների պատճառով բուժման մեջ է և խնդրում է դատական նիստ նշանակել ոչ շուտ, քան մարտի 1-ը: Դատական այս նիստը ևս հետաձգվեց:

Հանրային պաշտպանի ներգրավվմամբ մեկ այլ գործով Արարատ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2007 թ. հոկտեմբերի 15-ից, հանդիսանալով շինարարական և առևտրային գործնեություն իրականացնող «Կապանի ճանապարհների շահագործման և շինարարական» ՍՊ ընկերության տնօրենը, ընկերության կանոնադրությամբ օժտված լինելով ընկերությունը կառավարելու և ընթացիկ գործնեությունը ղեկավարելու լիազորությամբ, առանց համապատասխան թույլտվության /արտոնագրի/ իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրական գործնեություն, որը զուգորդվել է պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով:

Снимок

«Ես իրավունք ունեմ պաշտպան ունենալու» ծրագիրն իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի (“STRONG CSOs” ծրագիր) փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում «Գորիսի Մամուլի Ակումբ» և «Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն» հասարակական կազմակերպությունների կոնսորցիումի կողմից։

Սույն հոդվածի բովանդակության համար պատասխանատվություն է կրում միայն «Ես իրավունք ունեմ պաշտպան ունենալու» ծրագիրը, և այն որևէ ձևով չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները:

Яндекс.Метрика