ԿԱ՛ՆԳ ԱՌ ԳՈՐԻՍՈՒՄ. Լենա Հովսեփյան

26.01.2018

ԱՊՀ-ի Արտգործնախարարների խորհրդի որոշմամբ Հայաստանի Գորիս քաղաքը հռչակվել է 2018թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք : Այս իրադարձության շրջանակներում Գորիսի մամուլի ակումբը մեկնարկում է նախաձեռնությունների շարք, որից առաջինը կոչվում է՝ ԿԱ՛ՆԳ ԱՌ, ԳՈՐԻՍՈՒՄ: Այն ներկայացնում է Գորիսի կյանքի տարբեր ոլորտներին վերաբերող պատմություններ: Արդեն իսկ կան տեսագրված պատմություններ, որոնք կներկայացվեն առաջիկա երկու ամսվա ընթացքում: ՈՒրախ կլինենք, եթե դուք ևս թեմաներ առաջարկեք; Առաջին պատմության հեղինակը վերջերս անժամանակ կյանքից հեռացած Լենա Հովսեփյանն է: Մենք չհասցրեցինք այն նրա կենդանության օրոք ներկայացնել, բայց վստահ ենք, որ այս պատմությունը լրացնում է Լենա Հովսեփյան գորիսեցու շնորհների շարքը:

Яндекс.Метрика